Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 90 — Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 90. Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1. Հանցագործության համար դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում: 2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է պատիժը կրելուց, եթե

Ամբողջ Տեքստ

Հոդված 90. Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով 1. Հանցագործության համար դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում:

2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել 1 տարվա ընթացքում:

3. Մեղադրական դատավճռով նշանակված պատժի կատարումը հետաձգելու դեպքում մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելուց հետո:

4. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նշված ժամկետներն անցնելն անձը նոր հանցանք է կատարում: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքը կատարելու հաջորդ օրվանից:

5. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է հիմնական պատիժը կրելուց: Այս դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրան ձերբակալելու, մեղայականով ներկայանալու կամ խուսափելը դադարեցնելու պահից: Կասեցման դեպքում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգվում է դրա մեկ երկրորդի չափով:

6. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:

7. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված: (90-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն) Գ Լ ՈՒ Խ 14 ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, ՆԵՐՈՒՄԸ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել