Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՄՈՒԽՍԻԿԱՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՄՈՒԽՍԻԿԱՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2927 հոկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 29 | ԱՐՄԵՆ ՄՈՒԽՍԻԿԱՐՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 հոկտեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ.

Բալայանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արմեն Մուխսիկարոյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արմեն Մուխսիկարոյանը 08.10.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետի, 26-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 3, 14.1. և 47-րդ հոդվածների պահանջներին։ Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հնարավորություն է տալիս դատարանին անտեսել ակնհայտ և առերևույթ ապացույցներն ու նորմերը և կիրառել Սահմանադրությանը հակասող նորմը։ Ըստ դիմողի վիճարկվող նորմերը հնարավորություն են տալիս կիրառել երկակի չափանիշներ, մասնավորապես, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետը և 26-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը հնարավորություն են տալիս աշխատանքից ազատման հարցին վերաբերել կամայականորեն պայմանավորված որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձի սուբյեկտիվ մոտեցմամբ։

Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց այն քողարկելով խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Ուստի ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ դատական կազմը գտնում է, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացի Արմեն Մուխսիկարոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

27 հոկտեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել