«ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ ՍՆԴ/0463/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-134)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 134 | «ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ ՍՆԴ/0463/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԷԼԻԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ ՍՆԴ/0463/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով կայացված դատական ակտի, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մասամբ մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Էլիզա Հայրապետյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «...
2.
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով կայացված դատական ակտը ճանաչել Սահմանադրությանը հակասող հիմքում դնելով մասնավորապես վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելության հատկանիշը կատարողական թերթ չստանալու և այն կատարման չներկայացնելու հիմնավորմամբ:
3. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի Կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ…» մեկ տարվա ընթացքում» խմբագրությամբ իրավական նորմը և 4-րդ կետի Եթե դատական ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա կատարողական թերթ կարող է տրվել պարտավորությունների կատարման ողջ ընթացում ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում» մեկ տարվա ընթացքում» խմբագրված նորմը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող»:
2. Ներկայացված դիմումով դիմողի կողմից բարձրացվում է Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի սահմանադրականության հարց։ Դիմողի կարծիքով Վճռաբեկ դատարանը ակնհայտորեն դուրս է եկել գործի քննության սահմաններից:
Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի այն եզրակացությունը, թե դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնվելու դեպքում այն կորցնում է իր կատարելիության հատկանիշը, չի բխում իրավունքի գերակայության, ներառյալ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունից և հակասում է դատական ակտերի պարտադիրության վերաբերյալ ՄԻԵԴ-ի և Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արձանագրած դատական ակտի կատարելիության չափանիշի ենթադրյալ կորուստն անգամ ի չիք չի դարձնում դատական ակտի պարտադիրության վերը նշված նորմերով սահմանված բնույթը, ուստի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից ի վեր պարտադիր ու վերջնական է և ենթակա է կատարման առանց ժամկետային վերապահման: Հիմք ընդունելով շարադրված պատճառաբանությունները դիմողը կարծում է, որ Վճռաբեկ դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության և իրավական որոշակիության սկզբունքները, արդյունքում խաթարվել է դատական ակտերի վերջնական և պարտադիր լինելու հատկանիշների բովանդակությունը, առկա է սեփականության իրավունքի անկաշկանդ իրացմանն անհամաչափ միջամտություն, չի ապահովվել Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մասամբ ընդունման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով ներկայացվող խնդրանքի 2-րդ կետում իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթ առհասարակ չի վկայակոչել, ինչը հիմք է Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու համար: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում հարկ է սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջները: Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 03.12.2021թ. որոշմամբ, որը և դիմողը վիճարկում է Սահմանադրական դատարանում, մինչդեռ խնդրո առարկա դատական ակտի իրավաչափությունը չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` տվյալ մասով, ենթակա է մերժման: 3.2. Անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սույն անհատական դիմումի ընդունելիությանը Սահմանադրական դատարանը, ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից գտնում է, որ տվյալ մասով առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ենթակա է ընդունման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի և 69-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։
2. Էլիզա Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով կայացված դատական ակտի մասով, մերժել:
3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` գործի քննության ժամկետը երկարաձգել և գործի դատաքննությունն սկսել 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11.00-ին:
4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանին:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել վիճարկվող օրենքն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-134
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-134
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
