Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 131 — Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 131AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 131 — Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 131. Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը 1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: 2. Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցմա

Ամբողջ Տեքստ

Հոդված 131. Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը 1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

2. Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության: Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

3. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը: (131-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 13 2 . Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելը 1. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե` 1) չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված. 2) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո). 3) կուսակցությունը լուծարվել է. 4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից. 5) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է: 6) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) 2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

3. Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը, եթե` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ չեն ներկայացվել բոլոր փաստաթղթերը, կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված:

4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցման վերաբերյալ ընտրական հանձնաժողովի անդամի առարկության դեպքում առարկությունը դրվում է քվեարկության: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

5. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ցուցակից: (132-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-2-Ն, փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել