Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 942 — Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 942AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 942 — Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 942. Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին 1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ: 2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ): Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բ

Ամբողջ Տեքստ

Հոդված 942. Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին 1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ:

2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ): Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

3. Հաճախորդի հանձնարարությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում էմիտենտ բանկը նրա առջև պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխով նախատեսված հիմքերով և չափով:

4. Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետևանք է, ապա հաճախորդի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:

5. Ինկասո հաշվարկների հետ կապված հարաբերությունները, սույն օրենսգրքով չկարգավորված մասով, կարգավորվում են օրենքով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել