Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԱՎԴ1/1825/02/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԱՎԴ1/1825/02/22

Վճռաբեկ դատարանԱՎԴ1/1825/02/2214 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Հասմիկ Խաչատրյանի հայցի ընդդեմ Կոմիտեի՝ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Հասմիկ Խաչատրյանը պահանջել է Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել: Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 29.05.2023 թվականի որոշմա

Ամբողջ Տեքստ

-:25-- ՀՏ»

Վ

ՀԱԽ

4 9 ԱՅ ՀՀՀԲԱԱՀՀԱ

ԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴԼ/1825/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ//1825/02/22

Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Լ. Հովհաննիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

Նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Հասմիկ Խաչատրյանի հայցի ընդդեմ Կոմիտեի՝ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Խաչատրյանը պահանջել է Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 29.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է՝ գործի վարույթը կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.12.2023 թվականի որոշմամբ Հասմիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն ն Դատարանի 29.05.2023 թվականի որոշումը վերացվել է:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Մարգարիտա Շահգալդյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Խաչատրյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ 69104615 քրեական գործը, որով Հասմիկ Խաչատրյանի ամուսինը՝ Արտակ Գալստյանը, ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, գտնվում է նախաքննության փուլում կամ, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը՝ «մինչդատական վարույթի ընթացքում»: Տվյալ քրեական գործով վերջնական դատական ակտ (քրեական վարույթը կարճելու մասին որոշում կամ դատավճիռ) դեռնս կայացված չէ, որով պետք է ավարտվի տվյալ քրեական գործի (վարույթի) մինչդատական կամ դատական վարույթը, հետնաբար՝ խոսք չի կարող լինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի կիրառության մասին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածից կարելի է կատարել այն հետնությունը, որ այդ նորմի կիրառության համար անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. հարուցված կատարողական վարույթի առկայություն, ինչը կարող է նախաձեռնվել միայն դատական ակտի հիման վրա,

2. կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի տակ գտնվող գույքի առկայություն,

3. գույքի պատկանելիության վերաբերյալ վեճի առկայություն,

4. հայցը պետք է ներկայացված լինի երրորդ անձի կողմից ընդդեմ պարտապանի ն պահանջատիրոջ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում որնէ կատարողական վարույթ չկա ն չի կարող լինել, քանի որ քրեական վարույթը դեռնս գտնվում է նախաքննության փուլում ու որնէ վերջնական դատական ակտ կայացված չէ, որը հետագայում հիմք կհանդիսանար քրեական արդարադատության շրջանակներում կատարողական փուլի անցման համար:

Տվյալ դեպքում որնէ կերպ չի վիճարկվում գույքերի պատկանելիության հարցը ն վարույթն իրականացնող մարմինն այդ գույքերի պատկանելիության վերաբերյալ որնէ հարց չի բարձրացրել: Ավելին արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի կողմից հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի ն պահանջատիրոջ, բայց, քանի որ կատարողական վարույթ առկա չէ, հետնաբար նան բացակայում են կատարողական վարույթի սուբյեկտներ

3

համարվող պարտապանն ու պահանջատերը, ն Կոմիտեն տվյալ դեպքում չի կարող համարվել պարտապան կամ պահանջատեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարել վճռաբեկ բողոքը՝ ամբողջությամբ բեկանելով Վերաքննիչ դատարանի 15.12.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ օրինական ուժ տալով Դատարանի 29.05.2023 թվականի որոշմանը:

2.1 Հասմիկ Խաչատրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Անդրադառնալով Կոմիտեի այն պնդմանը, որ քրեական գործով վերջնական դատական ակտ դեռնս կայացված չէ՝ նշել է, որ թիվ 69104615 քրեական գործով 31012022 թվականին օրինական ուժի մեջ է մտել Արարատի Ա Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 07.02.2020 թվականի թիվ ԱՎԴԼՕ0007/01/16 քրեական գործով դատավճիոն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.04.2021 թվականի որոշումը:

Քրեական գործով տուժող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն երբնէ որնէ գույքային պահանջ չի ներկայացրել ո՛չ Արտակ Գալստյանի, ո՛չ էլ իր նկատմամբ: Ավելին՝ տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցով Արտակ Գալստյանի գույքի նկատմամբ որնէ պահանջ չի ներկայացվել, իսկ քաղաքացիական հայցը բավարարելու մասին դատական ակտով Արտակ Գալստյանից որնէ բռնագանձում չի նախատեսվել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Դ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, » կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի 05.12.2016 թվականի որոշման համաձայն՝ ««Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու ֆաբրիկայից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2015թ. հունիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 38-177-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին կետով հարուցվել է սույն լթիվ 69104615| քրեական գործը: (...) ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. դեկտեմբերի 29-ի գրությամբ քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»: Քրեական գործով մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա մահվան հիմքով: Նշված որոշմամբ որնէ անդրադարձ չի կատարվել Արտակ Գալստյանի գույքի վրա դրված արգելանքի (կալանքի) հարցին (հատոր 1-ին, գ.թ. 36-38).

2) Կադաստրի կոմիտեի կողմից 01.042022 թվականին տրված տեղեկանքների համաձայն՝ «(...2Բ հասցեի անշարժ գույքի նկատմամբ, "2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ, """"""3հասցեի անշարժ գույքի նկատմամբ», """"""ճ4 հասցեում 1 Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

3 Առկա է անձնական տվյալ

4 Առկա է անձնական տվյալ

4

գտնվող գույքի նկատմամբ» ն """"""5 հասցեի անշարժ գույքի» նկատմամբ կիրառվել է կալանք՝ քննչական ծառայության 29.01.2016 թվականի թիվ 69104615 քրեական գործ հարուցելու մասին որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 15-18).

3) սույն գործով հայցվոր Հասմիկ Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի՝ պահանջելով Արտակ Գալստյանի անվամբ գրանցված գույքերի վրա թիվ 69104615 քրեական գործով դրված արգելանքը վերացնել (հատոր 1-ին, գ.թ. 3-11.

4) Դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է՝ գործի վարույթը կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գթ. 131-136).

5) Հասմիկ Խաչատրյանը 03.07.2023 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ հիմքում դնելով նան «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի խախտումը (հատոր 2-րդ, գ.թ. 6-12).

6) սույն գործի նյութերում բացակայում է թիվ 69104615 քրեական գործով վարույթն ավարտված լինելու փաստը հաստատող որնէ ապացույց:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հիմնարար խախտում, որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը, անհրաժեշր է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը, արդյո՛ք քրեական վարույթի շրջանակներում քրեական վարույթն իրականացեող մարմնի կողմից գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) հանելու վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ան ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի Տ Առկա է անձնական տվյալ

5

կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված -իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքների ու ՛ազատություններիի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների նե դատական `պլաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 6խախտումների դեպքում ստանալ արդյուսավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը` օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որի իրավասությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգերի միջոցով, ինչպիսիք են ենթակայությունը (առարկայական ընդդատությունը) ե տարածքային ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի ն իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ենթակայության ու ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նան պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

6

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տես Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, կարնորելով գործերի ենթակայությունը (դատական գործերի առարկայական ընդդատությունը), դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետնանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առարկայական ընդդատության կանոնների խախտման իրավական հետնանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից Ա հիմնավորումներից (տես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ ն Անահիտ Հակոբյանների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նան, որ վեճի ենթակայությունը ն ընդդատությունը ճիշտ որոշելու խնդիրը սերտորեն կապված է Սահմանադրությամբ իր ամրագրումն ստացած օրինականության սկզբունքի հետ, որի համաձայն՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները ն պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վեճի ենթակայությունը ն ընդդատությունը սխալ որոշելու պայմաններում արդարադատության իրականացումն անհամատեղելի կլինի օրինականության սկզբունքի կենսագործման հետ, քանի որ կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ դատարանը, որն իրավասու չէ քննելու տվյալ վեճը, կկատարի այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի ն հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (..) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

7

Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարութի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության ն դատախազության մարմինների, ինչպես նան դատավարության մասնակիցների համար:

Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործի վարույթը, այն է քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նան հարուցված գործի նե իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները ն որոշումների ընդունումը կատարում են նույն օրենսգրքով սահմանված մարմինները ն պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից

քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա գործերի շրջանակն օրենսդիրը սահմանել է այդ շրջանակից առանձին կատեգորիայի գործերի բացառման սկզբունքով՝ վերջիններս վերապահելով այլ մասնագիտացման դատավորների կամ այլ դատարանների իրավասությանը: Այլ կերպ ասած իրավունքի մասին վեճի կապակցությամբ ցանկացած գործ ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, բացառությամբ՝

1) քրեական գործերի, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նան պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերի, որոնք քննում է միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները,

2) Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի,

3) մասնագիտացված դատարանների իրավասությանը վերապահված գործերի:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանելով իրավունքի մասին վեճի հետ կապված գործերի ենթակայությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին, միաժամանակ բացառել է այ՝ վարչական, քրեական ն Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում գտնվող գործերի քննությունն Օ։»քաղաքացիական դատավարության կարգով այդպիսով հստակ տարանջատելով այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է դատավարական օրենսգրքերի կարգավորման առարկաներից, այդ թվում նան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր մասնագիտացման դատավորների իրավասությանը հանձնված գործերի (հարցերի) քննության ն լուծման դատավարական առանձնահատկություններից:

01.07.2022 թվականին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 13-ին հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական դատավարության ընթացքում անձանց բանկային ավանդների ն այլ գույքի վրա կալանք կարող է դրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ:

8

ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը Ա դատական ծախսերն ապահովելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի ն մեղադրյալի, ինչպես նան այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի ն մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է ն ում մոտ է գտնվում:

Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքենության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա:

Նույն օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը գուքի սեփականատիրոջ կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնում են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը Ա պահանջում հանձնել այն: Այդ պահանջը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում գույքի վրա կալանքը դրվում է հարկադիր կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելն իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

Նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին, սակայն ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշման ի կատար ածելը:

Նույն օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետնանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նան քրեական գործով վարույթի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) քննիչի, դատախազի, (..) նույն օրենսգրքով նախատեսված որոշումների ն. գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել (...), քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մինչն 01.07.2022 թվականը գործած իրավակարգավորումների համաձայն՝ քրեական դատավարության կարգով գույքի վրա կալանք դնելը կիրառվել է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը Ա դատական ծախսերն ապահովելու համար: Նշված կալանքը դրվել է ինչպես կասկածյալի ն մեղադրյալի, այնպես էլ այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի ու մեղադրյալի գործողությունների համար, կարող էր դրվել նյութական պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե ինչպիսի գույք է այն ն ում մոտ է գտնվել:

Քրեական դատավարության կարգով նախաքննության ժամանակ գույքի վրա կալանք դնելը կատարվել է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման

9

վրա, ովքեր տվյալ գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին ստորագրությամբ հանձնել են գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ պահանջելով այն հանձնել: Որոշումը հարկադիր կարգով է կատարվել այն դեպքում, երբ անձը հրաժարվել է այդ պահանջը կամովին կատարելուց: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը ենթակա է եղել բողոքարկման դատախազին:

Ինչ վերաբերում է քրեական գործի նախնական քննության ավարտից հետո դատարանի կայացրած որոշմամբ գույքի վրա կալանք դնելուն, ապա այն իրականացվել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

Միննույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նան այն դեպքերը, երբ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գույքը հնարավոր է եղել ազատել կալանքից, դրանք են՝ քաղաքացիական հայցը հետ վերցվելը, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետնանքով կամ այլ պատճառներով գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը վերացվելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ունենալով սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետաիշխանական լիազորություններով օժտված ցանկացած մարմին, այդ թվում դատարանը, իր գործառույթները պետք է իրականացնի Սահմանադրությամբ կամ օրենքներով իրեն վերապահված լիազորություններին համապատասխան: (..) Քրեական գործերով վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, որով օրենսդիրը գույքի վրա կալանք դնելը պայմանավորել է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշմամբ: Նույն օրենսգրքի համաձայն՝ գույքը կալանքից ազատվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթում՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քրեական գործերի վարումը, ներառյալ` քրեական գործերով դրված կալանքից գույքն ազատելու հետ կապված հարաբերությունները, կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Ավելին՝ քրեադատավարական օրենքով սահմանված են նան գույքը կալանքից ազատելու հիմքերը ն կարգը, իսկ այդ գործողությունը քրեադատավարական օրենքին համապատասխան կարող է իր որոշմամբ կատարել քրեական վարույթն իրականացնող մարմինը: -Քրեական դատավարությունում միայն վերջինս է իրավասու որոշելու, թե արդյոք վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը (տե՛ս ըստ Խորեն Մկրտչյանի դիմումի' Սամվել Մելիքյանին սեանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/0945/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2023 թվականի որոշումը):

Միննույն ժամանակ անդրադառնալով քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմի անձին պատկանող գուքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) ",պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ դա ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով: Մասնավորապես՝

ա) եթե քրեական գործի վարույթն ավարտված է, որի ուժով սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը,

10

այլնս բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու, որոշումը վերացնելու (վերանայելու) իրավական հնարավորությունը, առնվազն այն պատճառով, որ քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների՝ ներառյալ գործը քննած դատարանների՝ այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ ն որոշումներ ընդունելու լիազորությունները, անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ նման պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) վերացման վերաբերյա՝։ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով.

բ) այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռնս ավարտված չէ, հետնաբար դեռնս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ ն որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ Ա քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն, քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորը չի կարող համարվել իրավասու մարմին քրեական վարույթի շրջանակներում քննիչի կողմից գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու հարցը քննելու ն այն վերացնելու համար բացառապես այն պարագայում, երբ քրեական գործով վարույթը դեռնս ավարտված չէ ն սպառված չէ վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը: Հակառակ պարագայում, հիմք ընդունելով հանրային իշխանության, այդ թվում` քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձի սեփականության իրավունքին ոչ իրավաչափ միջամտությունը վերացնելու, արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ նրա համար արդյունավետ դատական պաշտպանության իրացումը երաշխավորելու սահմանադրական հրամայականները, ինչպես նան սեփականության անձեռնմխելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման ն դրանց դատական պաշտպանության քաղաքացիաիրավական սկզբունքները, պետք է ապահովվի ավարտված քրեական վարույթի շրջանակներում կիրառված ն այլնս ոչ իրավաչափորեն Օ։65պահպանվող սահմանափակումները վերացնելու պահանջով դատարանի մատչելիության իրավունքը (տես ըստ Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի հայցի ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության թիվ ԵԴ/7692/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.112025 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական վարույթի շրջանակում գույքի վրա արգելանք (կալանք) դնելու

11

վերաբերյալ որոշումները կայացվում ն վերացվում են (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մաս) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ի թիվս այլնի, նան քննիչի կողմից, հետնաբար նման որոշումների իրավաչափության հարցը կարող է գնահատվել բացառապես քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված նորմերով ու ընթացակարգերով: Ընդ որում, օրենսդիրը քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ սահմանել է, որ նույն օրենսգրքով նախատեսված քննիչի կողմից կայացրած որոշումները՝ այդ թվում նան գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ որոշումը, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից կարող է բողոքարկվել դատախազին (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդված), իսկ դատախազի կողմից դրանք բավարարված չլինելու պարագայում նան դատարանում (ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդված): Ասվածը նշանակում է, որ քննարկման առարկա հանդիսացող որոշումները ենթակա են վերացման քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր բողոքարկման միջոցները սպառելով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթը դեռնս ավարտված չլինելու, հետնաբար այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ ն որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիներ նե քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն առկա լինելու պայմաններում առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը չի կարող համարվել իրավասու մարմին քրեական վարույթի շրջանակներում քննիչի կողմից գույքի վրա արգելանք (կալանք) դնելու վերաբերյալ կայացրած որոշումը վերացնելու հարցը քննելու ն այն վերացնելու համար, քանի որ առկա չէ նման լիազորությունը վերապահող որնէ իրավական հիմք: Այլ կերպ ասած՝ վերը նշված հանգամանքներում քաղաքացիական դատավարության շրջանակներում չի կարող քննության առնվել քննիչի որոշման կամ քրեական վարույթի ընթացքում բարձրացված հարցերի իրավաչափության հարցը՝ այն քաղաքացիական դատավարությանը ենթակա չլինելու հիմքով:

Անդրադառնալով քրեական հետապնդում իրականացնող մարմինների որոշմամբ անձի գույքի վրա դրված արգելանքը (կալանքը) հանելու մասին պահանջների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ՝ դատարաններ) դատական ակտերի, (..) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները ն կարգը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նուն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է՝

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների Ա դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.

12

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների ն արբիտրաժային տրիբունալների վճիռների Ա որոշումների հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարութի հետ կապված -իրավահարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական վարույթի կապակցությամբ առաջացած իրավահարաբերությունների մեկնարկի ու իրականացման միակ իրավական հիմքն օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից կայացրած համապատասխան դատական ակտն է, որում նշվում է կատարման ենթակա դատական ակտի եզրափակիչ մասը: Ուստի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառումը ն կատարողական վարույթի մեկնարկն անհնար է առանց կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից տրված կատարողական թերթի առկայության:

Բացի այդ, դատական ակտի հարկադիր կատարման մեկնարկը նախաձեռնելու համար անհրաժեշտ է համապատասխան սուբյեկտների՝ շահագրգիռ անձի նս դատական ակտը կայացրած դատարանի կողմից օրենքով սահմանված մի շարք գործողությունների իրականացումը: Այսինքն՝ հարկադիր կատարողն իրավունք ունի ձեռնամուխ լինելու համապատասխան դատական ակտի հարկադիր կատարմանը միայն կատարողական վարույթը հարուցելու պարագայում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների ն իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նան նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:

Մինչն 01072022 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: (...):

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնք կամ օտարերկրյա պետությունը որը,

13

կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներ են՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու ն այն իրացնելու միջոցով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը ն հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գուքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:

Մինչն 01.07.2022 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի ն պահանջատիրոջ: (...):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պայմանավորված կատարողական վարույթի ,առանձնահատկություններով՝ օրենսդիրը հստակ սահմանել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր հակադիր շահերով հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր: Այսպիսով, պահանջատերն այն սուբյեկտն է, որի օգտին կամ ի շահ որի դատարանի կողմից տրվել է կատարողական թերթը, իսկ մյուս կողմը՝ պարտապանը, այն անձն է, ում վրա դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջներին համապատասխան, դրված է որոշակի գործողությունների կատարման կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու պարտականություն: Ուստի, թե՛ պահանջատիրոջ, նե թե՛ պարտապանի առկայություն, կատարողական վարույթի շրջանակներում կրում է պարտադիր բնույթ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով գույքի վրա արգելանք (կալանք) դնելը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու ն այն հետագայում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմքով պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար հանձնելու կամ իրացնելու նպատակով: Ընդ որում, գույքի վրա արգելանք դնելն ինքնանպատակ չէ, քանի որ կանխարգելիչ բնույթ կրող հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու, ի թիվս այլնի, պարտատիրոջ պահանջների կատարելիությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ

14

իրավական ակտի դրույթներից, ի կատարումն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ1/1825/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել