Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10.1 — Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10.1 — Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10.1 . Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը 1. Խորհուրդը՝ 1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը. 2) սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. 3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ). 4) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածու

Ամբողջ Տեքստ

Հոդված 10.1 . Խորհրդի գործառույթները և գործունեության կազմակերպումը 1. Խորհուրդը՝ 1) ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը. 2) սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը. 3) համադրում է թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքով նախատեսված պահանջներին (փաստաթղթերի գնահատման փուլ). 4) փաստաթղթերի գնահատման փուլի արդյունքում ընտրում է հարցազրույցի փուլ անցած թեկնածուների. 5) հարցազրույցի փուլի անցկացման նպատակով սահմանում է՝ ա. թեկնածուի՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ստուգման նպատակով կազմված հարցերից բաղկացած հարցարանը (այսուհետ՝ Հարցարան), բ. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, գ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, դ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, ե. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, զ. գնահատման և միավորների հաշվարկման կարգը, անցողիկ միավորը. 6) հարցազրույցի փուլի ավարտից հետո կազմում և Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը. 7) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև մրցույթի արդյունքներին վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ։

2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են: (10.1-ին հոդվածը լրաց.

25.03.20 ՀՕ-199-Ն, 19.01.21 ՀՕ-25-Ն, 20.01.26 ՀՕ-6-Ն ) (19.01.21 ՀՕ-25-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 20.01.26 ՀՕ-6-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել