ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 524 — Ապրանքների մատակարարման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 524. Ապրանքների մատակարարման կարգը 1. Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով: 2. Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման
Ամբողջ Տեքստ
Հոդված 524. Ապրանքների մատակարարման կարգը 1. Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով:
2. Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման կարգադրագրում նշված ստացողներին:
3. Բեռնման կարգադրագրի բովանդակությունը և այն գնորդի կողմից մատակարարին ուղարկելու ժամկետը սահմանվում են պայմանագրով: Եթե բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, այն պետք է մատակարարին ուղարկվի մատակարարման փուլն սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ:
4. Գնորդի կողմից բեռնման կարգադրագիրը սահմանված ժամկետում մատակարարին չտրամադրելը վերջինիս իրավունք է տալիս հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: Մատակարարն իրավունք ունի նաև պահանջել հատուցելու բեռնման կարգադրագիրը չներկայացնելու հետ կապված վնասները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
