Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 388 — Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ 1. Օտարերկրյա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 388 — Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ 1. Օտարերկրյա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 388.Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ 1. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը կամ նրան առեւանգելը կամ ազատությունից զրկելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով։ 2. Օտարերկրյա պետության կա

Ամբողջ Տեքստ

Հոդված 388.Ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ

1. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը կամ նրան առեւանգելը կամ ազատությունից զրկելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով։

2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի սպանությունը, եթե դա կատարվել է պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ։

(388-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել