ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 35 — Հրապարակայնությունը 1.
Ամփոփում
Հոդված 35. Հրապարակայնությունը 1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: 2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձինք կարող են գրառել, ձայնագրել: 3. Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել, այդ թվում՝ համացանցի միջոցով, եթե Սահմանադրական դատարանը չի ընդունել դատաքննության տեսագրման և հեռարձակման սահմանափակման մասին աշխատակարգային որոշում: 4. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանք
Ամբողջ Տեքստ
Հոդված 35. Հրապարակայնությունը 1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձինք կարող են գրառել, ձայնագրել:
3. Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել, այդ թվում՝ համացանցի միջոցով, եթե Սահմանադրական դատարանը չի ընդունել դատաքննության տեսագրման և հեռարձակման սահմանափակման մասին աշխատակարգային որոշում:
4. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ:
5. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում է դռնփակ նիստում, և որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:
6. Դռնփակ նիստին ներկա լինելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
7. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասերը բոլոր դեպքերում հրապարակվում են դռնբաց նիստում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
