ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը 1.
Ամփոփում
Հոդված 10. Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը 1. Պայմանագրային ֆոնդը կառավարվում է կառավարչի կողմից` ֆոնդի կանոնների (ֆոնդի կառավարման պայմանագրերի) հիման վրա: 2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման շնորհիվ ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ինչպես նաև ֆոնդի դադարմ
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. Պայմանագրային և կորպորատիվ ֆոնդերը 1. Պայմանագրային ֆոնդը կառավարվում է կառավարչի կողմից` ֆոնդի կանոնների (ֆոնդի կառավարման պայմանագրերի) հիման վրա:
2. Պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման շնորհիվ ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ինչպես նաև ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու իրավունքներով` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Փակ պայմանագրային ֆոնդի մասնակցի` ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը դրսևորվում է նաև ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով ֆոնդի մասնակիցների ընդհանուր ժողովին (այսուհետ` ֆոնդի ժողով) վերապահված իրավասություններով առաջարկություններ ներկայացնելու և որոշումներ կայացնելիս իրենց պատկանող փայերի քանակին և հաշվարկային արժեքին համապատասխան ձայների քանակով ֆոնդի ժողովին մասնակցության իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պայմանագրային ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են ֆոնդի կամ այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:
4. Պայմանագրային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի ակտիվների հաշվին:
5. Պայմանագրային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով կառավարչի ստանձնած պարտավորությունների կատարման կարգի և պայմանների (այդ թվում` դրանց համար նրա պատասխանատվության շրջանակների) նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող պայմանագրային ֆոնդի կառավարչի համար սահմանված համապատասխան դրույթները:
6. Կորպորատիվ ֆոնդը կարող է հանդես գալ միայն հաստատուն կամ փոփոխական կապիտալով բաժնետիրական ընկերության, իսկ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի, այդ թվում` վենչուրային ֆոնդերի դեպքում` նաև վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով:
7. Կորպորատիվ ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է տվյալ ֆոնդի անունից և նրա հաշվին: Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարիչն իր գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն է կրում տվյալ ֆոնդի պարտավորությունների համար: (10-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
