ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․ «3․ Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձևավորման և լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով։ Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով:»։ Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով. «5.1. Օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է հիմնադրի որոշմամբ միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, իրականացնել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք:»։ Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ այն դեպքերի և չափի, երբ մասնագիտական ուսումնական հաստատության և գործատուների հետ համագործակցության պայմանագրի հիմքով տվյալ վարձակալված տարածքն օգտագործվում է կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնելու և սահմանված որոշակի աշխատանք կատարելու նպատակով։»։ Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ միջին մասնագիտական» բառերը։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հոդված 7. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված պահանջների սահմանումը մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փորձարարական կարգով միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ իրենց մասնագիտություններին համապատասխան։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-253-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-253-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.06.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.05.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.06.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.06.2024 Հիմնական ակտ 22.05.2024, ՀՕ-253-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.10.2001, ՀՕ-248 23.10.2001, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-253-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
