ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 17 — Աշխատողը 1.
Ամփոփում
Հոդված 17. Աշխատողը 1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման, պաշտոնի կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրի: 2. Աշխատող են համարվում նաև սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակավոր աշխատանք կատարող անձինք, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման ծրագր
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Աշխատողը 1. Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման, պաշտոնի կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրի:
2. Աշխատող են համարվում նաև սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակավոր աշխատանք կատարող անձինք, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող և աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները: 2.1. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) 2.2. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) 3. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) 4. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) (17-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն, փոփ., լրաց.
22.06.15 ՀՕ-96-Ն, խմբ., փոփ.
03.05.23 ՀՕ-160-Ն, փոփ., լրաց.
22.05.24 ՀՕ-252-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
