ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 401 — Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1.
Ամփոփում
Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝ 1) նոր հանգամանքներով վարույթը. 2) հիմնարար խախտման հիմքով վարույթը. 3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը: 2. Բացառիկ վերանայման ենթակա են՝ 1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․ 2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում
Ամբողջ Տեքստ
Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը 1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝ 1) նոր հանգամանքներով վարույթը. 2) հիմնարար խախտման հիմքով վարույթը. 3) նոր ի հայտ եկած հանգամանքներով վարույթը:
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝ 1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․ 2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է խափանման միջոց կիրառելու կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը. 3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը: (401-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-5-Ն) ( հոդվածի 04.06.24 ՍԴՈ-1736 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.01.26 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
