Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Վարչական դատարանի հանձնարարությունը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Վարչական դատարանի հանձնարարությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 49. Վարչական դատարանի հանձնարարությունը 1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը: 2. Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են ապացուցմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 49. Վարչական դատարանի հանձնարարությունը 1. Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը:

2. Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են ապացուցման ենթակա փաստերը և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը:

3. Հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

4. Հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով:

5. Հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել