ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 16 — Ջրի ազգային ծրագիրը Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է` 1) ազգային ջրային պաշ
Ամփոփում
Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է` 1) ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը և ավելացմանը. 2) բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները. 3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է` 1) ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը և ավելացմանը. 2) բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները. 3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները և այդ համակարգերի ցանկը. 4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը. 5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները և իրականացման ժամանակացույցը. 6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը. 7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները. 8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաև առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ. 9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները. 10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար: Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝ 1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը և ջրային ռեսուրսների դասակարգումը. 2) ջրային համակարգերի դասակարգումը. 3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումները. 4) ոլորտների ջրօգտագործումը և դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա. 5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների. 6) ջրի պահպանության և կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման և ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները. 7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարությունը. 8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը. 9) ջրերի ստանդարտները. 10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրությունը և դրանց համակարգումը. 11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը և ստացվելիք դրամամուտքերը. 12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները. 13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական և (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի կիրառում. 14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները. 15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները. 16) ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող ներկա ու ապագա պահանջարկի բավարարմանը և ջրամատակարարման ու ջրահեռացման հավասար հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաև դրանում առաջարկվող փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 15-ը: (16-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
