ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 3 հուլիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
03 հուլիսի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով Սիլվա Ասատրյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1. Քաղաքացի Սիլվա Ասատրյանը 17.06.2009թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասով և 393 հոդվածի 3- րդ ու 10-րդ մասերով սահմանված դրույթների սահմանադրականության հարցը։
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
1. «33 քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում Սիլվա Ասատրյանին մեղսագրվող 2001թ.-ին կատարված արարքի համար կիրառել 2003թ.-ին ընդունված քրեական օրենսգրքի` անձի վիճակը վատթարացնող դրույթը՝ 66 հոդվածը, ճանաչել ՀՀ սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասին, 14.1 ու 3 հոդվածներին հակասող և անվավեր։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ և 10-րդ մասերն ու 358 հոդվածի 3-րդ մասը, այնքանով, որքանով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում Սիլվա Ասատրյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատավճռի հիմքում դնել
առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարանում չհետազոտված ապացույցներ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 14.1 և 3 հոդվածներին հակասող և անվավեր»:
3. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացրել է հետևյալ հիմնավորումները.«…վճռաբեկ բողոքի հիմքերից մեկն այն է, որ դատարանը անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացրել ո՛չ առաջին ատյանի և ո՛չ էլ վերաքննիչ դատարանում չհետազոտված ապացույցներին հղում կատարելով, ինչով խախտվում են Սահմանադրության 18 և 19, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի ու 3-րդ մասի d կետի պահանջները։ [...] Դատարանը, Սիլվա Ասատրյանին մեղավոր ճանաչելով և ՀՀ քր. օր-ի՝ դատավճռի կայացման պահին գործող խմբագրությամբ 66 հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սիլվա Ասատրյանի նկատմամբ՝ 9 տարի ժամկետով ազատազրկում կիրառելով, թույլ է տվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12 և 13 հոդվածներով նախատեսված սկզբունքների խախտում, որոնց համաձայն՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու պահին գործող քրեական օրենքով։ Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:
Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում ներկայացրել է ոչ թե իր կողմից վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները, այլ` մանրամասն անդրադարձ է կատարել առ այն, թե ինչպիսի բովանդակություն ունի վճռաբեկ դատարան իր կողմից ներկայացված բողոքը, ինչպես նաև շարադրված են ընդհանուր իրավասության դատարանների գործունեությունը որակավորող և ըստ էության խիստ անհատական բնույթ ունեցող գնահատականներ։ Մինչդեռ, անհատական դիմումին ներկայացվող` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և Սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված պահանջներից մեկն էլ վիճարկվող օրենքի դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումների շարադրումն է։
4.Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումն առնչվում է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հետ, այլ այդ դրույթների կիրառման օրինականության և իրավաչափության հետ։ Դիմումում
ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը դիմողը, չներկայացնելով վերջիններիս հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ, ըստ էության առաջ է քաշում համապատասխան դատական ակտերի օրինականության
և իրավաչափության խնդիր` փորձելով հիմնավորել այնպիսի
իրավակիրառ պրակտիկայի առկայությունը, որը, ըստ էության ձևավորվում համապատասխան դատական ակտերի կայացման արդյունքում։ Որպես վերջինիս փաստարկ՝ դիմողը ներկայացնում է միայն վճռաբեկ բողոքում շարադրված վերաքննիչ դատարանի խախտումների վերաբերյալ իր կողմից ներկայացված հիմնավորումներին վճռաբեկ դատարանի կողմից տրված բացասական պատասխանը։
Սահմանադրական դատարանն իր 28.11.2006 թվականի ՍԴՈ-668 որոշմամբ համանման իրավիճակի համար արդեն իսկ նշել է, որ «... Դիմողը նորմի հակասահմանադրականության որևէ փաստարկ չի ներկայացնում, այլ առաջ է քաշում այդ նորմի կիրառման պարագայում դատարանների վճիռների հիմնավորվածության խնդիրը, որի գնահատումը սահմանադրական դատարանի իրավասության մեջ չի մտնում։ Ընդհանուր իրավասության դատարանների իրավասության ենթակա քաղաքացիաիրավական վեճերը լուծելու հարցը չի կարող դառնալ սահմանադրական արդարադատության առարկա, որի միջոցները տվյալ համատեքստում չեն կարող համարժեք լինել դիմողի շահերի պաշտպանության համար»:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ կետով Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Քաղաքացի Սիլվա Ասատրյանի դիմումի քննության ընդունումը մերժել:
Նախագահող՝
Անդամներ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱ
SՐՈՒԹՅՈՒՆ
15
.
a
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
