Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-165-Ն12 դեկտեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին « ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱ Ս ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ Ս ԻՆ Հ ոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով: Հ ոդված 2 . Օրենքի 29-րդ հոդվածում` 1) վերնագրի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Քրեակատարողական յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանքի ապահովման իրավունք:».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Քրեակատարողական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

4) 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել երրորդ նախադասությունը: Հ ոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում` 1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) 7-րդ մասից հանել «2-րդ» բառը, իսկ նույն մասը «հաշվին» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:» բառերով: Հ ոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում` 1) 8-րդ մասի «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:» բառերով.

2) 9-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայողին աշխատավարձ» բառերով: Հ ոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով: Հ ոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է քրեակատարողական ծառայությունից, ապա քրեակատարողական ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»: Հ ոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով: Հ ոդված 9. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հ ոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-165-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-165-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.27 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Հիմնական ակտ 12.12.2013, ՀՕ-165-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-160-Ն 08.07.2005, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 դեկտեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՀՕ-165-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել