ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները 1.
Ամփոփում
Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները 1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` 1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը. 2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության). 3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները 1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` 1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը. 2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության). 3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ. 4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի. 5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության. 6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից. 7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան. 8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա. 9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով. 10) անձը մահացել է. 11) անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին. 12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. 13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. 14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 11-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը չի տարածվում քաղաքացիական դատավարության կարգով անձին մահացած ճանաչելու դեպքերի վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 12-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում: (12-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.01.26 ՀՕ-5-Ն) ( հոդվածի 05.02.25 ՍԴՈ-1767 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.01.26 ՀՕ-5-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
