Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 826 — Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 826AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 826 — Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 826. Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը 1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը: 2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախա

Ամբողջ Տեքստ

Հոդված 826. Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը 1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը:

2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել գույքն այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել