Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՄԻՐԱ ՊԱԼԱՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՄԻՐԱ ՊԱԼԱՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-52 հունիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 հունիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | «ԱՄԻՐԱ ՊԱԼԱՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

2 հունիսի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Ամիրա Պալաս» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. «Ամիրա Պալաս» ՍՊԸ-ն 13.05.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36.1-րդ եւ 36.2-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետեւյալին. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36.1-րդ եւ 36.2-րդ հոդվածները կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որը չի բխում վերոնշյալ նորմերի իրավական բովանդակությունից, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ նման մեկնաբանությամբ հիշյալ նորմերը չէին կարող կանխատեսելի լինել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար:

Դիմողը փաստել է նաեւ, որ. § …թեեւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36.1-րդ եւ 36.2-րդ հոդվածներն իրենց բովանդակությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, սակայն ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը հիշյալ նորմերը կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, որոնք հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավական կարգավորմանը»:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է.

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 եւ 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձեւական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Մինչդեռ դիմողն ընդհանրապես որեւէ հիմնավորում չի ներկայացրել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ: Դիմողն ընդամենը մեկնաբանել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը` մասնավորապես նշելով, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն անհիմն կերպով զբաղվել է իրավաստեղծագործությամբ` ընդլայնելով վիճարկվող նորմի իրավական բովանդակությունը եւ ըստ էության սահմանելով նոր պարտականություն, եւ հիշյալ նորմն իրավակիրառ պրակտիկայում ձեռք է բերել հակասահմանադրական բովանդակություն, որը եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 42-րդ հոդվածներին:

Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն` խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Բացի դրանից, դիմողը նաեւ չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաեւ չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ եւ 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Ամիրա Պալաս» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

2 հունիսի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/2-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 հունիսի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել