Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273 — Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 273 — Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 273. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը 1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը տրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդի կամ վարակակրի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձի կամ վարակակրի հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե այդ անձի հաշվառմ

Ամբողջ Տեքստ

Հոդված 273. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը 1. Քաղաքացուն բժշկական ոչ հոժարակամ հետազոտության և (կամ) բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումը տրվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող հիվանդի կամ վարակակրի կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ կասկածվող անձի կամ վարակակրի հաշվառման վայրի առաջին ատյանի դատարան, իսկ եթե այդ անձի հաշվառման վայրն անհայտ է, ապա դիմողի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:

2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ քաղաքացին վարակված է սույն օրենսգրքի 271-րդ հոդվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով, և հրաժարվում է կամովին հետազոտվել և (կամ) բուժվել համապատասխան բժշկական կազմակերպությունում:

3. Դիմումին կցվում են տվյալ քաղաքացու հիվանդ, վարակակիր լինելու փաստը հաստատող կամ կասկածելի հիվանդ կամ վարակակիր լինելու հնարավորությունը հաստատող ապացույցներ:

4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել