ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 821 — Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը 1.
Ամփոփում
Հոդված 821. Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը 1. Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար: Արհեստավարժ պ
Ամբողջ Տեքստ
Հոդված 821. Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը 1. Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար: Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, և պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին: Սույն կետով նախատեսված դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ:
2. Եթե պահառուի գիտությամբ և համաձայնությամբ` սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված` ի պահ ընդունված գույքը, չնայած դրա պահատվության պայմանների պահպանմանը, շրջապատի, պահառուի կամ երրորդ անձանց գույքի համար դարձել է վտանգավոր, և հանգամանքները պահառուին հնարավորություն չեն ընձեռում պահատուից պահանջել այն անհապաղ հետ վերցնելու կամ, երբ վերջինս չի կատարում պահառուի նման պահանջը, պահառուն կարող է գույքը վնասազերծել կամ ոչնչացնել առանց պահատուին հատուցելու վնասները: Այդ դեպքում պահատուն պահառուի և երրորդ անձանց առջև պատասխանատվություն չի կրում նման գույքի պահատվությամբ պատճառված վնասների համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
