ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 4-ին «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկի,» բառերով: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասի երկրորդ պարբերության «և ոչ ուշ, քան հինգ տարի» բառերը հանել.
2) 6-րդ մասում «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.2»» բառերով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2009» թիվը փոխարինել «2015» թվով: Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերության «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ.1», «գ.2»» բառերով: Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կետի առաջին պարբերության «դ» ենթակետով նախատեսված որոշումը:»: Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» կետով. «գ.2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.»: Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»: Հոդված 9. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. դեկտեմբերի 18 Երևան ՀՕ-199-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-199-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.01.2009-01.07.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.12.24/73(663) Հոդ.1320 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.12.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.01.2009 Ուժը կորցրել է 01.07.2018 Հիմնական ակտ 04.12.2008, ՀՕ-199-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.12.2001, ՀՕ-272 04.12.2001, ՀՕ-272 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-199-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
