Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 33 — Վստահված անձի կարգավիճակը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 33AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 33 — Վստահված անձի կարգավիճակը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 33. Վստահված անձի կարգավիճակը 1. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները՝ գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք: 2. Հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 33. Վստահված անձի կարգավիճակը 1. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները՝ գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:

2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի (բացառությամբ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամների) թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:

3. Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները:

4. Վստահված անձանց վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ (33-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.05.18 ՀՕ-318-Ն, փոփ.

21.01.20 ՀՕ-70-Ն, 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել