ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք 1.
Ամփոփում
Հոդված 18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք 1. Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք են և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն` ա) Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. բ) բանկը` բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. գ) վճար
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք 1. Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք են և վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն` ա) Կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. բ) բանկը` բանկերի գործունեությունը կարգավորող օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. գ) վճարահաշվարկային կազմակերպությունները` սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան. դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանը` գանձապետական համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. ե) (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-180-Ն) զ) այլ անձինք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով: 2. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն) (18-րդ հոդվածը փոփ.
04.10.05 ՀՕ-180-Ն, 14.04.11 ՀՕ-131-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
