Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 861 — Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 861AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 861 — Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 861. Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը 1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի և սարքին տրանսպորտային միջոցներ: Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից: 2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթա

Ամբողջ Տեքստ

Հոդված 861. Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը 1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի և սարքին տրանսպորտային միջոցներ: Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից:

2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթափում) իրականացնում է տրանսպորտային կազմակերպությունը կամ առաքողը (ստացողը)` օրենքի և դրան համապատասխան ընդունված կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Առաքողի (ստացողի) ուժերով և միջոցներով բեռնումը (բեռնաթափումը) պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե նման ժամկետներ սահմանված չեն օրենքով և դրան համապատասխան հրապարակված կանոններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել