Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը (վեր
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27AI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը (վեր

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության և (կամ) վերջինիս ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները` ա) նախազգուշացում` խախտումնե

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը և ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն) 1. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության և (կամ) վերջինիս ղեկավարի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները` ա) նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով. բ) տուգանք. գ) որակավորման վկայականից զրկում. դ) լիցենզիայի գործողության կասեցում. ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող են կիրառվել միաժամանակ` օրենքների և այլ իրավական ակտերի յուրաքանչյուր պահանջի խախտման համար:

3. Խախտումը վերացնելու հանձնարարականը պարտադիր է վճարահաշվարկային կազմակերպության համար և կարող է նախատեսել խախտումը վերացնելու որոշակի ժամկետ:

4. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, իսկ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

5. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կամ ուժը կորցրած ճանաչել վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության համապատասխան դիմումի հիման վրա: Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

8. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:

9. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (27-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն, լրաց.

29.05.25 ՀՕ-179-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել