Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԵԴ/0712/11/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԵԴ/0712/11/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0712/11/2219 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի սեպտեմբերի 5-ին դիմողներ Ալլա Ավետիսյանի ն Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան թիվ 13189621 քրեական գործով քննիչ Հ.Միսակյանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին ն Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Տ.Պողոսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումների դեմ: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատա

Ամբողջ Տեքստ

«3-ը Տ-Տ:

ՒՆ: Հ. 1 ԵԴ/0712/11/22

Ո Ա

(Ոե` Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Ալեքսանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

19 հունվարի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 11Լի որոշման դեմ դիմողներ Արմեն Հարությունյանի ն Ալա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Մաֆարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի սեպտեմբերի 5-ին դիմողներ Ալլա Ավետիսյանի ն Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը բողոք է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան թիվ 13189621 քրեական գործով քննիչ Հ.Միսակյանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին ն Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Տ.Պողոսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումների դեմ:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ դիմողներ Ա.Ավետիսյանի ն Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Ավետիսյանի ն Ա.Հարությունյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, գտել է,

3

որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ միջնորդել է Վերաքննիչ դատարանին, որպեսզի ժամկետի բացթողումը հարգելի համարվի, քանի որ կինն ունի առողջական խնդիրներ ն ժամկետի բացթողումը կապված է եղել վերջինիս հերթական բժշկական հետազոտության տանելու հետ, որի վերաբերյալ ներկայացրել է համապատասխան նյութեր: Սակայն, Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել իր միջնորդությունը, ինչի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 29-րդ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ն 14-րդ հոդվածների պահանջները:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 1Լի որոշումը ն ընդունել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում նշել է՝ «(..) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով ամրագրված ն դատավարական ժամկարների հաշվարկի վերաբերյալ

ակզբունքների համաձայն՝ դատարանի ընդունած որոշման վերաքննության կարգով վերանայման վերարերյալ րողոք ներկայացնելու փասեօրյա դատավարական ժամկետը սկսվում է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ն ավարտվում է 2022 թ-ի սեպտեմբերի 29-ի ներաոյալ օրր:

Իմ ընտանիքում այլ չափահաս անձանց բացակայության բերումով ն կապված կնոջս կողմից տարած առր ինֆարկտի արդյունքում անհրաժեշտ ոժշկական անհետաձգելի միջամվությունների հետ, ես արիպված ն տվյալ օբյեկտիվ հանգամաքով պայմանավորված (կից ներկայացվում են

4

համապատասխան նյութերի պավզճենները) չեմ հասցրել նախորդիվ նշված դատավարական ժամկետում պափտրասվել ն ներկայացնել սույն բողոքը:

իմ ընտանիքում այլ չափահաս անձանց ըացակալյության բերումով միայն ես եմ կնոջս առողջական խնդիրներով օգնում: Այդ կապակցությամբ ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172րդ հոդվածով տրված կարգով հարգելի Վերաքննիչ դատարանին միջնորդում եմ ըրմրոնումով մոտենալ ներկայացված օբյեկտիվ հիմնավորմամի պառճառարանությանը ն հարգելի դիտել դատավարական ժամկետի եռօրյա կետանցը: Հիշյալ բժշկական հետազովությունների արդյունքների վերաբերյալ նյութերը իմ տրամադրության մաւկ կլինեն առաջիկա օրերին (...)»':

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(..) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պաիզ է դառնում, որ դիմողներ Արմեն Հարությունյանի ն Ալլա Ավետիսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/0712/1/22 որոշումը հրապարակվել է 2022 թվականի սեպտեմբերի 08-ին, բողոքաբեր ԱՍաֆարյանն այն արացել Լ 2022 թվականի սեպտեմբերի 19-ին՝ (հիմք՝ Առաջին ատյանի դատարանի կողմից փոստային եղանակով որոշման ուղարկված լինելը հավաստող հավաստագիրի՝ «190922 (արորագրություն ԱՍաֆարյան» գրառմամբ): Նշված ակվտ. բողոքարկելու վերջնական ժամկետն էր 2022 թվականի սեպտեմբերի 29ր՝ ժամի 24:00ր, սակայն րողոքարերների ներկայացուցիչ ԱՍաֆարյանը 08.09.2022 թվականի դատական ակտի դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացրել այդ ժամկետը լրանալուց հետո 3-օր անց` 2022 թվականի հոկտեմբերի 03-ին (հիմք` հատուկ վերանայման բողոքի վրա առկա 03.10.2022թ. թվագրումը, ինչպես նուն այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագրի վրա առկա կնիքը՝ թվագրված 03.10.2022թ.):

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողներ Արմեն Հարությունյանի ն Ալլա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի կողմից ըերված հատուկ վերանայման բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է բողոքարկման (Տե'ս վարույթի նյութեր, թերթեր 30331

5

համար սահմանված 10օրյա ժամկետը լրանալուց հետո, այսինքն չեն պահպանվել ՀՀ քրեսւկան դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Էին մասով սահմանված ժամկետները, ուստի հատուկ վերանայմաեւն բողոքը պեվք է թողնել առանց քննության (...)»7:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն

է. հիմնավո՞ր է արդյոք ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասիւան դատական ակտն արանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում»:

Նույն օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն՝ «(..) Հատուկ վերանայման բողոքը թողնվում Լ առանց քննության, եթե՝ (...)

3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման րաց թողնված ժամկետը վերականգեելու միջնորդությունը (..)»:

Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի համաճայն՝ «(.) 41 Դատական վերանայման բողոք բերելու սույն օրենսգրքով սահմանված ժամկետը րաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ րողոքարկումը գործնականում: անհնար էր (..):

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միննույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ: Այսպես, 2 Տե'ս վարույթի նյութեր, թերթեր 50-52:

6

ընդհանուր կանոնի համաձայն` հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու դեպքում այն թողնվում է առանց քննության: Միննույն ժամանակ, եթե ժամկետի բացթողումը վերականգնելու միջնորդություն է ներկայացվում, ապա բողոքը թողնվում է առանց քննության, եթե մերժվում է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը:

11. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարնոր բաղադրատարրը է, այլն անձի արդար դատաքննության իրավունքի արդյոնավտ իրացման կարնոր երաշխիք, ինչ՝։ դատավարության

մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետնության, որ իրավանորմերով է ղեկավարվլ նման որոշում կայացնելիս, նե միննույն ժամանակ

հնարավորություն է սվմոլծում վերադաս դավփարանի կողմից դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության արուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է 5:

11.1. Վճռաբեկ դատարանը Իրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նան վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս, վերաքննիչ դատարանը 3 Տե՛ս, ուամողչ ոամռոմչ, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գնորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարվպուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴԼ/0005/1/16, Արարավ: Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները:

7

պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետնության, ն որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բողոքաբեր Ա.Սաֆարյանը ստացել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին»:

-Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Ա.Սաֆարյանը ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը:

- Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու

ԱՍաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10111րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության առնելու ԱՍաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացրել հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին: Մինչդեռ, Վերաքննի. դատարանն իրավասու էր բողոքն առանց քննության թողնել միայն համապատասխան միջնորդությունը քննության առնելու ն այն պատճառաբանված մերժելու դեպքում: Այլ կերպ՝ Ա.Սաֆարյանի բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննի,։ Օ։`դատարանն անձի դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով։ պետք է գնահատականի արժանացներ վերջինիս կողմից ' Տես Վճտաբեկ դատարանի Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 78ի թիվ ՍԴ3Յ/0045/01/13 որոշման 13-րդ կետը:

» Տե'ս վարույթի նյութեր, թերթ 23:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

8

ներկայացված միջնորդություն ն միայն այն մերժելու դեպքում որոշում կայացներ բողոքն առանց քննության թողնելու մասին:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ներկայացված պահանջին ն այդ կապակցութամբ Վճռաբեկ դատարանի ձնավորած նախադեպային

իրավունքին:

14. Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննի. դատարանի հետնությունը հիմնավորված ն պատճառաբանված չէ:

15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանելու ն գործը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համարձ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ա.Սաֆարյանի՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության

Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, Ց Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1:

9

264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Դիմողներ Արմեն Հարությունյանի ն Ալլա Ավետիսյանի ներկայացուցիչ Ա.Սաֆարյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 1Լի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0712/11/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել