ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 1 — Ընդունել ի գիտություն, որ` 1) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ ա) եկամուտների գծով՝ 497.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մու
Ամփոփում
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ` 1) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ ա) եկամուտների գծով՝ 497.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ) ծախսերի գծով՝ 566.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 69.8 մլրդ դրամ. 2) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեն կկազմի` ա) եկամուտների գծով` 94.7 մլրդ դրամ (ներառյալ՝
Ամբողջ Տեքստ
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ` 1) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ ա) եկամուտների գծով՝ 497.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ) ծախսերի գծով՝ 566.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 69.8 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեն կկազմի` ա) եկամուտների գծով` 94.7 մլրդ դրամ (ներառյալ՝ անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները), բ) ծախսերի գծով՝ 94.7 մլրդ դրամ.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների 2006 թվականի բյուջեները կկազմեն՝ ա) եկամուտների գծով՝ 33.0 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները), բ) ծախսերի գծով՝ 33.0 մլրդ դրամ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
