Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 60 — Ծնողական իրավունքներից զրկելու կարգը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 60AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 60 — Ծնողական իրավունքներից զրկելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 60. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը 1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել` 1) ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը). 2) խնամակալության և հոգաբարձության մարմինը. 3) մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխա

Ամբողջ Տեքստ

Հոդված 60. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը 1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել` 1) ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը). 2) խնամակալության և հոգաբարձության մարմինը. 3) մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ: 1.1. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից տասնօրյա ժամկետում:

2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։ 2.1. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված՝ ընտանիքի սոցիալական գնահատման մասին եզրակացությունը:

3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:

4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։ (60-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ.

21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն, խմբ., փոփ.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել