ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.19 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 234.19. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերը: 2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 234.19. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող` փոխհատուցման չափի վիճարկման հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը 1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերը:
2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օտարվող գույքի սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձն իրավունք ունի սույն գլխով սահմանված` փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ հայց ներկայացնելու օտարվող գույքի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետում: 3․ Սույն գլխով նախատեսված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վիճարկման վերաբերյալ գործերով որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի, որոնց դեպքում որպես փորձագետ կարող է ներգրավվել միայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անկախ գնահատողը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
