Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Բազիկյան — ՀԿԴ/0253/06/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Բազիկյան — ՀԿԴ/0253/06/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0253/06/246 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը · Հոդված 118. Կալանքի իրավաչափության առանձնահատկությունները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2022 թվականի ապրիլի 12-ին ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1Լին կետի ն 308-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62214922 քրեական գործը: 2024 թվականի հունվարի 4-ին ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասի (5 դրվագ), 291-րդ հոդվածի 2-րդ մասի, 3152-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 6220

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0253/06/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

Հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ստեփանյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Ժ.Մելիքսեթյան

2025 թվականի նոյեմբերի 6-ին

քաղաք Երևանում

ՀՀ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արսեն Ռուբենի Բազիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի ապրիլի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62214922 քրեական գործը։

2024 թվականի հունվարի 4-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ), 291-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62200224 քրեական վարույթը։

Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թիվ 62200224 քրեական վարույթը միացվել է թիվ 62214922 քրեական գործին (այսուհետ նաև՝ քրեական վարույթ), և նախաքննությունը շարունակվել է թիվ 62214922 համարի ներքո։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ հակակառուպցիոն կոմիտեում երկու դրվագով՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 62307524 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 62214922 քրեական վարույթին։

2. 2024 թվականի օգոստոսի 20-ին հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարվել է, և Արսեն Ռուբենի Բազիկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (31 դրվագ)։

2024 թվականի օգոստոսի 21-ին մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը՝ փախուստը կանխելու նպատակով։

3. 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Ա.Բազիկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ

3

հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։

2024 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա.Բազիկյանին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։

4. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, մերժվել է՝ մեղադրյալի նկատմամբ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման հարցի լուծումը թողնվելով վարույթի հանրային մասնակցի հայեցողությանը։

5. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Գևորգյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

6. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

7. Բողոքի հեղինակը գտել է, որ վիճարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը պատշաճ ուսումնասիրության առարկա չի դարձրել հատուկ

4

վերանայման բողոքում ներկայացված փաստական տվյալները, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ և 119-րդ հոդվածներով նախատեսված նորմերը՝ առերևույթ թույլ տալով դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքների խախտման՝ հաշվի առնելով, որ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ու կալանքից բացի, անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով։ 7.1. Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունն էապես բարձրացնող հետևյալ հանգամանքները՝ քրեական վարույթի դեռևս ապացույցների հավաքման ակտիվ փուլում գտնվելը, քրեական վարույթի մեծածավալությունը և դրանով պայմանավորված՝ դեռևս չհարցաքննված անձանց բազմաթիվությունը, ինչպես նաև քրեական վարույթի բազմադրվագությամբ պայմանավորված՝ քննության համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, նյութեր հայտնաբերելու և քննություն իրականացնելու անհրաժեշտությունն ու մեղադրյալի կողմից հնարավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու հավանականությունը, մեղադրյալին կոռուպցիոն բնույթի միջին և առանձնապես ծանր հանցանքների կատարում վերագրվելը, մեղադրյալի՝ 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնելը, մեղադրյալի կողմից կատարված ենթադրյալ հանցանքների կատարմանը մերձավորների, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձանց, համայնքի բնակիչների առերևույթ ներգրավված լինելը:

7.2. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության նպատակը, հետևանքները, ծանրության աստիճանը պատշաճ չգնահատելու արդյունքում զրկված է եղել մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու,

5

ինչպես նաև նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված հետևություն կատարելու հնարավորությունից։

Բողոքաբերի պնդմամբ՝ սույն դեպքում այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը բողոքում շարադրված փաստերի և հանգամանքների առկայության պայմաններում չի կարող լինել արդարացված և բավարար չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

8. Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ կալանքի կիրառման հիմքերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վճռաբեկ դատարանի Դավիթ Վարդանյանի վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14, Արմեն Աբրահամյանի վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/16, Տիգրան Պետրոսյանի վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16, Նարեկ Սարգսյանի վերաբերյալ 2021 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԴ/1076/01/20 և Վահագն Պողոսյանի վերաբերյալ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։

9. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով հսկող դատախազի հատուկ վերանայման բողոքը, և մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը։ Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական

նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

10. 2024 թվականի դեկտեմբերի 23-ին Արսեն Ռուբենի Բազիկյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ

6

հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(...) [Ն]ա, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով, ի թիվս այլնի, օժտված է եղել համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական փաստաթղթեր հաստատելու լիազորություններով և հանդիսացել է տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ:

Արսեն Բազիկյանը, ունենալով իրեն պատկանող

ավտոմեքենայի գույքահարկի գծով 498.832 ՀՀ

դրամ,

ավտոմեքենայի գույքահարկի գծով 746.512 ՀՀ դրամ չմարված

պարտավորություններ, 2021 թվականի ընթացքում որպես

ավտոմեքենայի գույքահարկի գումար վճարել է

40.500 ՀՀ դրամ, իսկ որպես

ավտոմեքենայի գույքահարկի գումար վճարել է 200.410 ՀՀ

դրամ, ինչից հետո իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հիշյալ համայնքապետարանի աշխատակից, գործավար-օպերատոր

հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել

իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև ամբողջությամբ վճարել է իրեն պատկանող

ավտոմեքենայի գույքահարկի 498.832 ՀՀ դրամ և

ավտոմեքենայի գույքահարկի 746.512 ՀՀ դրամ պարտքը: Այդ կերպ՝ Արսեն Բազիկյանն պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով գույքի այլ

7

տիրապետող՝ Գոռավան համայնքին պատճառել է խոշոր չափերի՝ ընդհանուր 1.004.434 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Բացի այդ, Արսեն Ռուբենի Բազիկյանը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով, ի թիվս այլնի, օժտված լինելով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու և դրանց նպատակային օգտագործումն ապահովելու, ինչպես նաև ֆինանսական փաստաթղթեր հաստատելու լիազորություններով, անտեսելով հիշյալ օրենսդրական պահանջները, ունենալով իրեն հատկացված ծառայողական ավտոմեքենա, հափշտակել է իրեն վստահված՝ Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված,

[անընթեռնելի] ՍՊԸ-ի անվամբ լրացված

խոշոր չափերի՝ ընդհանուր 1.129.650 ՀՀ դրամ գումարի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները՝ դրանցով լիցքավորելով սեփականության իրավունքով իրեն պատկանող, անձնական օգտագործման [անընթեռնելի] ավտոմեքենան՝ այդ

կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակելով նշված գումարը:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

և

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, որդու՝ Գևորգ Բազիկյանի և համայնքի ղեկավարի օգնական

[անընթեռնելի] մասնակցությամբ 25.04.2017թ. ձևականորեն

կազմակերպել և անցկացրել է թիվ

[անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 1.1 հա

8

գյուղնշանակության այլ հողամասի աճուրդի գործընթացը, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, որդու՝ Գևորգ Բազիկյանի և համայնքի ղեկավարի օգնական [անընթեռնելի] մասնակցությամբ 25.04.2017թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 4.7 հա գյուղնշանակության այլ հողամասի աճուրդի գործընթացը, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

9

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

น

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, որդու` Գևորգ Բազիկյանի և համայնքի ղեկավարի օգնական [անընթեռնելի] մասնակցությամբ 25.04.2017թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 6.0 հա գյուղնշանակության այլ հողամասի աճուրդի գործընթացը, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու

օգտագործելու

น

իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

น

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող

10

մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, որդու՝ Գևորգ Բազիկյանի և համայնքի ղեկավարի օգնական

մասնակցությամբ 25.04.2017թ. ձևականորեն

կազմակերպել և անցկացրել է թիվ

կադաստրային ծածկագրով 2.7 հա

գյուղնշանակության այլ հողամասի աճուրդի գործընթացը, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու u օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները։

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական u վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 24.08.2017 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

կադաստրային ծածկագրով 11 հա մակերեսով

գյուղնշանակության հողատեսքի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված

փաստացի չի

մասնակցել:

11

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին և նրան 25 տարի ժամկետով, տարեկան 11.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ հողամասը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները։

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

և

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 20.10.2017 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

ծածկագրով 195.8349 հա մակերեսով

գյուղնշանակության հողատեսքի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված

փաստացի չի

մասնակցել։

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին և նրան 25 տարի ժամկետով, տարեկան 89.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ հողամասը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել,

12

համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

և

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 20.10.2017 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

ծածկագրով 265 հա մակերեսով

գյուղնշանակության հողատեսքի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված

փաստացի չի

մասնակցել։

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին և նրան 25 տարի ժամկետով, տարեկան 115.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ հողամասը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

13

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

น

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 20.10.2017 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] ծածկագրով 4.5 hu մակերեսով գյուղնշանակության այլ հողատեսքի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված [անընթեռնելի] փաստացի չի մասնակցել: Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել կնոջը՝ [անընթեռնելի] և նրան 25 տարի ժամկետով, տարեկան 11.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ հողամասը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, u

14

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 02.11.2017թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

կադաստրային ծածկագրով 6 հա մակերեսով

գյուղնշանակության հողամասի աճուրդի գործընթացը:

Նշված աճուրդին ձևականորեն մասնակցելու հարցում Արսեն Բազիկյանի որդին՝ Գևորգ Բազիկյանը, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել ավագանու անդամ

հետ:

Այնուհետև, Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

น

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 02.11.2017թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել

15

է թիվ

ծածկագրով 0.13391 հա մակերեսով գյուղնշանակության այլ

հողամասի աճուրդի գործընթացը:

Նշված աճուրդին ձևականորեն մասնակցելու հարցում Արսեն Բազիկյանի որդին՝ Գևորգ Բազիկյանը, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել ավագանու անդամ

հետ:

Այնուհետև, Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

և

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 17.04.2018 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

կադաստրային ծածկագրով 5.5 հա մակերեսով

գյուղնշանակության արոտավայրի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված

փաստացի չի մասնակցել:

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին, և

16

նրան 25 տարի ժամկետով, տարեկան 12.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ հողամասը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

և

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 17.04.2018 թվականին ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ

[անընթեռնելի]

ծածկագրով 12 հա գյուղնշանակության

արոտավայրի վարձակալության մրցույթը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպել է դստեր ամուսնուն

:

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած մրցույթում հաղթող է ճանաչել կնոջը՝

[անընթեռնելի]

և նրան 25 տարի ժամկետով, տարեկան 14.200 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հիմունքներով հանձնել է հիշյալ արոտավայրը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական

17

ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

u

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 29.03.2019թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 0.03168 հա գյուղնշանակության այլ հողամասի աճուրդի գործընթացը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված [անընթեռնելի] փաստացի չի մասնակցել: Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչել որդուն Գևորգ Բազիկյանին, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, น

18

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել կազմակերպչի աշխատակիցները, 29.03.2019թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] ծածկագրով հողամասի աճուրդի գործընթացը, որում հաղթող է ճանաչել իր աշխատակից, Գոռավան համայնքի ղեկավարի օգնական [անընթեռնելի] որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 28.06.2019թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է 3՝ թիվ [անընթեռնելի] ծածկագրով 0.68 հա մակերեսով գյուղնշանակության այլ հողամասի, թիվ [անընթեռնելի] ծածկագրով 3.0 հա մակերեսով գյուղնշանակության արոտավայրի, թիվ [անընթեռնելի] ծածկագրով 3.51102 հա մակերեսով գյուղնշանակության արոտավայրի աճուրդների գործընթացները:

Մասնավորապես՝ մինչև աճուրդ-վաճառքների անցկացումն Արսեն Բազիկյանն իր համագյուղացի [անընթեռնելի] խնդրել է մասնակցել հիշյալ աճուրդ- վաճառքներին՝ հայտնելով, որ դրանք կրելու են ձևական բնույթ, իսկ հետագայում ինքը [անընթեռնելի] ձևական գործարքի միջոցով գնելու է նշված հողատարածքները, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը: Այնուհետև, Արսեն Բազիկյանը առանց [անընթեռնելի] մասնակցության (վերջինս հետագայում համապատասխան փաստաթղթերում դրել է իր ստորագրությունը) կազմակերպել և որպես աճուրդավար ձևականորեն անցկացրել է

19

հիշյալ աճուրդների, որոնցում ձևականորեն հաղթող է ճանաչել ինչից հետո նրա անվամբ կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Այնուհետև, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրերով Արսեն Բազիկյանը հիշյալ հողատարածքները

գնել և դրանք ձևակերպել է իր անվամբ:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

և

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 28.06.2019թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ 5` թիվ

կադաստրային ծածկագրով 1.2244 հա

մակերեսով գյուղնշանակության արոտավայրի, թիվ

կադաստրային

ծածկագրով 2.4619 հա մակերեսով գյուղնշանակության արտովայրի, կադաստրային ծածկագրով 0.00247 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսքի, թիվ

կադաստրային ծածկագրով 0.01237 hu մակերեսով արդյունաբերական նշանակության օբյեկտների հողամասը, թիվ

կադաստրային

ծածկագրով 0.02122 հա մակերեսով արդյունաբերական նշանակության օբյեկտների

20

հողամասի աճուրդների գործընթացները, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 28.06.2019թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] ծածկագրով 1.3219 հա մակերեսով գյուղնշանակության արոտավայրը աճուրդի գործընթացը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված [անընթեռնելի] չի մասնակցել, այլ վերջինիս տվյալները պարզապես ներառել է համապատասխան փաստաթղթերում։

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչել դստեր ամուսնուն՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես

21

կազմակերպական-տնօրինչական u վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 10.07.2020թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է թիվ [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 0.02072 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների նշանակության հողամասի աճուրդի գործընթացը, որին որպես երկրորդ մասնակից ձևակերպված [անընթեռնելի] չի մասնակցել, այլ վերջինիս տվյալները պարզապես ներառել է համապատասխան փաստաթղթերում:

Արսեն Բազիկյանը, հանդես գալով որպես աճուրդավար, հիշյալ ձևական և փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչել որդուն՝ Գևորգ Բազիկյանին (ում հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական u վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել կազմակերպչի աշխատակիցները, 10.07.2020թ. ձևականորեն

22

կազմակերպել և անցկացրել է թիվ

ծածկագրով 3.3553 հա մակերեսով

գյուղնշանակության արոտավայրի աճուրդի գործընթացը, որում հաղթող է ճանաչել իր աշխատակից, Գոռավան համայնքի աշխատակազմի քարտուղար

որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները։

Բացի այդ, Արսեն Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական

վարչատնտեսական գործառույթներ

և

իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 07.10.2021թ. ձևականորեն կազմակերպել և անցկացրել է 6` թիվ

կադաստրային ծածկագրով 2 հա մակերեսով

գյուղնշանակության այլ հողատեսքի, թիվ

ծածկագրով 2.12677 հա մակերեսով գյուղնշանակության այլ հողատեսքի, թիվ կադաստրային ծածկագրով 1.17035 հա մակերեսով գյուղնշանակության այլ կադաստրային ծածկագրով 0.93392 հա

կադաստրային

կադաստրային

հողատեսքի, թիվ

մակերեսով գյուղնշանակության արոտավայրի, թիվ

ծածկագրով 3.56115 հա մակերեսով գյուղնշանակության արոտավայրի, թիվ կադաստրային ծածկագրով 3.11586 հա մակերեսով գյուղնշանակության այլ հողատեսքի աճուրդների գործընթացները, հանդես է եկել որպես աճուրդավար, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել աճուրդավարի որդին՝ Գևորգ Բազիկյանը, (ում հետ

23

կնքվել է առուվաճառքի պայմանագիր), որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի այդ, Արսեն Ռուբենի Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ցանկանալով հանցավոր ճանապարհով ձեռք բերել անշարժ գույք, նպատակ ունենալով թաքցնել այդ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը և պատկանելությունը, 2012 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողամասերի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում եղբորը՝ [անընթեռնելի] նշված աճուրդում հաղթող ճանաչելով, ընդհանուր 96.000 ՀՀ դրամ գումարով օտարել է [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 0.37 հա մակերեսով վարելահողը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Այնուհետև, Արսեն Ռուբենի Բազիկյանը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված [անընթեռնելի] կադաստրային ծածկագրով 0.37 հա մակերեսով վարելահողի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը և պատկանելությունը, 2018 թվականի ապրիլի 6-ին եղբոր հետ կնքել է նվիրատվության ձևական պայմանագիր, համաձայն որի՝ [անընթեռնելի] նրան սեփականության իրավունքով փոխանցել է [անընթեռնելի] կադաստրային

24

ծածկագրով 0.37 հա մակերեսով վարելահողը, որով Արսեն Բազիկյանը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասը տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու եղանակով օրինականացրել է հանցագործության արդյունքում ստացված՝

կադաստրային ծածկագրով 0.37 հա մակերեսով

վարելահողը՝ դրանով իսկ խեղաթյուրելով անշարժ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը և պատկանելությունը: Այնուհետև, Արսեն Բազիկյանը նշված անշարժ գույքը վաճառելու եղանակով օտարել է այլ անձի: Բացի այդ, Արսեն Ռուբենի Բազիկյանը, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ցանկանալով հանցավոր ճանապարհով ձեռք բերել անշարժ գույք, նպատակ ունենալով թաքցնել այդ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը և պատկանելությունը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, համաձայն որի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը, 2013 թվականի հուլիսի 1-ին կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողամասերի աճուրդ-վաճառք, որի արդյունքում եղբորը՝

նշված աճուրդում հաղթող

ճանաչելով, ընդհանուր 217.000 ՀՀ դրամ գումարով օտարել է

կադաստրային ծածկագրով 3.5 հա մակերեսով գյուղգործունեության արոտավայրը, որպիսի պայմաններում համայնքի օրինական շահերին էական վնաս է պատճառվել, համայնքը զրկվել է սեփական հողամասերը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավասությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական

ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները։

Այնուհետև, Արսեն Ռուբենի Բազիկյանը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված

կադաստրային ծածկագրով 3.5 հա

մակերեսով գյուղգործունեության արոտավայրի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը և պատկանելությունը, 2018 թվականի ապրիլի 6-ին եղբոր հետ կնքել է նվիրատվության ձևական պայմանագիր, համաձայն որի՝

կադաստրային

նրան սեփականության իրավունքով փոխանցել է

ծածկագրով 3.5 հա մակերեսով գյուղգործունեության արոտավայրը, որով Արսեն Բազիկյանը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասը տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու հնարավորություն և այդ կերպ` օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու եղանակով օրինականացրել է հանցագործության արդյունքում ստացված՝

կադաստրային ծածկագրով 3.5 հա

մակերեսով գյուղգործունեության արոտավայրը՝ դրանով իսկ խեղաթյուրելով անշարժ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը պատկանելությունը: (…)»:

u

11. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Դ]ատարանը գտնում է, որ առկա են վարույթի տվյալ փուլին բնորոշ բավարար տեղեկություններ, փաստեր և ապացույցներ, որոնք վկայում են, որ Արսեն Բազիկյանը, հնարավոր է, առնչություն ունի իրեն վերագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179– հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 33 դրվագով, և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ 2 դրվագով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարմանը:

(...)

Դատարանի գնահատմամբ վերոհիշյալ նյութերը միջնորդությամբ

վկայակոչված մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ պարունակում 1 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 1-16։

26

են փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս անաչառ դիտորդին եզրակացնելու, որ Արսեն Բազիկյանը, հնարավոր է, կատարած լինի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքները, և որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն առերևույթ հանցանքներին, որոնց կատարման մեջ վերջինս մեղադրվում է։ Այս կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել նաև, որ կասկածը հիմնավորող փաստերը պարտադիր չէ, որպեսզի բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը հիմնավորելու համար: Խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ և կից նյութերով պետք է հաստատվի ոչ թե անձի մեղավորությունը, այլ պետք է հաստատվի հիմնավոր կասկածը, այլ կերպ՝ մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրվող ենթադրյալ արարքին։

Անդրադառնալով մեղադրյալ Արսեն Բազիկյանին վերագրվող ենթադրյալ հանցանքներում հիմնավոր կասկածի առկայությունը վիճարկելու հիմքում պաշտպանի կողմից դրվող հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունը չպետք է լինի ներկայացված նյութերի, այդ թվում՝ պացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք։ Դրա հետ մեկտեղ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում ենթադրյալ հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականն ստուգելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Այլ կերպ՝ պաշտպանը, ի թիվս այլնի, վիճարկում է Դատարան ներկայացված ապացույցների բավարարությունը, վերաբերելիությունը և արժանահավատությունը, ինչը դուրս է խափանման միջոցի կիրառման դատական երաշխիքների վարույթի առարկայի շրջանակներից։ Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանի կամ վերջինիս պաշտպան Դ.Ավոյանի կողմից չեն ներկայացվել և գործի

նյութերում բացակայում են մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքներում հիմնավոր կասկածի առկայությունը հերքող՝ քննության սույն փրլլվւմ քննարկման ենթակա հանգամանքներ։

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով մեղադրյալ Արսեն Բազիկյանի խափանման միջոցի իրավաչափության մյուս պայմանների հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի նյութերում ամրագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները նաև հիմք են տալիս փաստելու, որ տվյալ դեպքում առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթ, Արսեն Բազիկյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, նրա նկատմամբ հարուցված է և իրականացվում է քրեական հետապնդում, մեղադրյալը ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով սահմանված քրեական պատասխանատվության ենթակա տարիքի է, առերևույթ բացակայում են նաև քրեական հետապնդումը բասցառող, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակից բխող՝ պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ։ (...)

Դատարանն արձանագրում է, որ իրատեսական է համարում վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ Արսեն Բազիկյանը կարող է ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը։ Դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.

- ըստ Քննիչի հայտարարության՝ դեռևս պետք է կատարվեն մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ, այդ թվում՝ անհատականացվեն և հարցաքննվեն սույն վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվության տիրապետող կամ ենթադրյալ հանցանքների կատարմանը մասնակցություն ունեցած անձինք, պարզվի ենթադրյալ հանցանքին նրանց դերակատարությունը և մասնակցության աստիճանը, ինչպես նաև ստացվեն մի շարք անձանց վերաբերյալ բանկային կամ հարակից այլ գաղտնիք պարունակող տեղեկատվություններ և, ըստ անհրաժեշտության, կատարվեն դրանից բխող այլ ապացուցողական գործողություններ,

28

- մեղադրյալ Արսեն Բազիկյանը տևական ժամանակ՝ 2003 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցրել է Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, և վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկատվությանը տիրապետող անձանց հետ ողջամտորեն կարող է ունենալ անձնական, ընկերական կամ այլ բնույթի փոխհարաբերություններ, և նա կարող է համոզելու, խնդրելու կամ այլ եղանակով ապօրինի ազդեցություն ունենալ քրեական վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների տիրապետող անձանց վրա,

մեղադրյալ

Արսեն Բազիկյանին

վերագրվող ենթադրյալ

հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը (ի թիվ այլնի, վերագրվում է երեսուներեք դրվագ միջին ծանրության ենթադրյալ հանցանքի կատարում, որոնցից յուրաքանչյուրի համար որպես պատիժ կարող է նշանակվել նաև ազատազրկումը ընդհուպ մինչև չորս տարի ժամկետով, ինչպես նաև երկու դրվագ առանձնապես ծանր ենթադրյալ հսնցանքի կատարում, որոնցից յուրաքանչյուրի համար որպես պատիժ կարող է նշանակվել բացառապես ազատազրկումը՝ վեցից տասներկու տարի ժամկտով)։ Մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված նպատակի առկայությունը փաստելով հանդերձ՝ Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս պետք է առաջնորդվել նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրել ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը:

Դատարանը, ելնելով հանրային և մասնավոր շահերի արդարացի

հավասարակշռման անհրաժեշտությունից, գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ինչպես միջնորդվող, այնպես էլ Դատարանի իրավասությանը վերապահված այլ խափանման միջոցի` տնային կալանքի կամ վարչական հսկողության, կիրառման անհրաժեշտությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հիմնավորվել, և վարույթի տվյալ փուլում այն բացակայում է։ Դատարանի գնահատմամբ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել

29

վարույթի հանրային մասնակիցների իրավասությանը վերապահված՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։ Դատարանը փաստում է, որ թիվ 62214922 քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2022 թվականի ապրիլի 12–ին, և քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքների, բացառությամբ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագով, նախատեսված ենթադրյալ հանցանքների կապակցությամբ նախաքննությունն իրականացվում է արդեն շուրջ մեկ տարի, և այդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը կատարել է մի շարք ապացացողական և վարութային այլ գործողություններ: Մասնավորապես, քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքների կապակցությամբ, ըստ Քննիչի հայտարարության, արդեն իսկ հարցաքննվել է չորս տասնյակից ավել անձ, այդ թվում՝ ենթադրյալ հանցանքներին անմիջականորեն առնչություն ունեցած անձինք, ովքեր տվել են մանրամասն ցուցմունքներ, կատարվել են առգրավումներ և զննություններ: Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանը թիվ 62214922 քրեական վարույթով 2024 թվականի օգոստոսի 20-ից ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Այսինքն՝ Արսեն Բազիկյանն առնվազն այդ ժամանակահատվածից տեղեկացված է եղել ընթացող քրեական վարույթի և դրա՝ իր համար հնարավոր հետևանքների մասին, սակայն Դատարանին չեն ներկայացվել մեղադրյալի կողմից իրեն մեղադրանք ներկայացնելուն հաջորդող շուրջ չորս ամիսների ընթացում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալներ: Այս առումով Դատարանը հարկ է համարում փաստել, որ 2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, հետևաբար՝ պաշտպանության կողմին, այդ թվում՝ մեղադրյալին, հասանելի են եղել քրեական վարույթի ընթացքում 1

ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքները, այդ թվում՝ վկաների հարցաքննությունների արձանագրությունները: Մինչդեռ դատական նիստին Քննիչը ևս հայտարարեց, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024

թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո (ի թիվ այլնի, նաև վարույթի հանրային մասնակցի կողմից այն չպնդելու հիմքով) մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալներ չեն ստացվել:

Ինչ վերաբերում է Արսեն Բազիկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վերջինիս ենթադրյալ հանցանքների նոր, այդ թվում՝ առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների դրվագներով մեղադրանք ներկայացված լինելու վերաբերյալ Քննիչի հայտարարությանը, Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով քրեական հետապնդում հարուցված լինելու փաստն ինքնին չի կարող վկայել վերջինիս նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին։ Այլ կերպ՝ մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը չի կարող պայմանավորվել բացառապես նրան վերագրվող ենթադյալ հանցանքների դրվագների քանակով և դրանց ծանրության աստիճանով, այլ Դատարան ներկայացված նյութերից բխող փաստական տվյալների համակցությամբ պետք է հիմնավորվի, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել բացառապես միջնորդվող (կամ դատարանի իրավասությանը վերապահված) խափանման միջոցի կիրառմամբ։ Դատարանի գնահատմամբ, հակառակ մեկնաբանության պարագայում կստեղծվի իրավիճակ, երբ անձին վերագրվող ենթադրյալ հանցանքների ծանրության աստիճանը կդրվի վերջինիս նկատմամբ կալանք կիրառելու անհրաժեշտության մասին հետևության հիմքում, ինչն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հետ։ Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունը թույլատրելի է դրա իրավաչափության պայմանների, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանգամանքների փոփոխության դեպքում:

31

Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ որպես վարույթի հանրային մասնակցի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ բացակայելու արգելքի իրավաչափության պայմանների փոփոխության մասին վկայող հանգամանք, ըստ էույթան, վկայակոչվել է նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ վերջինիս առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների կատարում վերագրելը, ինչպես նաև դրանց համար սահմանված պատժի խստությունը։ Ինչ վերաբերում է քրեական վարույթով դեռևս կատարման ենթակա ապացուցողական գործողություններին, այդ թվում` Քննիչի վկայմամբ, շուրջ հինգ տասնյակ անձանց հարցաքննելու անհրաժեշտությանը, Դատարանը գտնում է, որ դրան նախորդող մեծածավալ ապացուցողական գործողությունների ընթացքին (որոնց արդյունքում ստացվել են առերևույթ մեղադրական բնույթի ցուցմունքներ, և վկաների ինքնությունն ու դրանց բովանդակությունն առնվազն 2024 թվականի օգոստոսի 21-ից հասանելի են եղել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Արսեն Բազիկյանին) ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալների բացակայության պայմաններում Դատարանը չի կարող իրավաչափորեն արձանագրել, որ առկա է կատարվելիք գործողությունների կապակցությամբ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու այնպիսի բարձր ռիսկ, որը կարող է չեզոքացվել բացառապես մեղադրյալի նկատմամբ կալանքը կամ Դատարանի իրավասությանը վերապահված այլ խափանման միջոցը կիրառելու արդյունքում։ Այլ կերպ՝ քննության նախորդող ժամանակահատվածում, այդ թվում՝ մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելուց հետո, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու մասին վկայող փաստական տվյալների (Քննիչի՝ դատական նիստին կատարված հայտարարությամբ՝ առկա չեն նույնիսկ չփարատված կասկածներ) բացակայության պարագայում Դատարանը չի կարող փաստել, որ առկա է արդեն իսկ հարցաքննված կամ դեռևս չհարցաքննված վկաների վրա ապօրինի ազդեցության գործադրելու բարձր ռիսկ: Այս առումով Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանը, ըստ Դատարան ներկայացված

32

վարույթի նյութերի, իրեն մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեսունմեկ դրվագով, նախատեսված ենթադրյալ հանցանքները կատարելու մեջ։

Ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման համատեքստում անդրադառնալով Քննիչի հայտարարությանն шп այն, որ քննությունն իրականացվում է նաև ենթադրյալ հանցանքների մեղադրյալ Արսեն Բազիկյանին չվերագրված դրվագների կապակցությամբ՝ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը Դատարանը գնահատում է բացառապես մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման փաստական հիմքի համատեքստում։ Դատարանը փաստում է նաև, որ միջնորդությանը կից, ինչպես նաև դատական նիստի ընթացքում չի ներկայացվել փաստական տվյալ առ այն, որ քրեական վարույթի առարկան կազմում են նաև ենթադրյալ այլ հանցանքներ, որոնց մեղադրյալ Արսեն Բազիկյանը ողջամտորեն կարող էր առնչություն ունենալ։ Ավելին՝ նախաքննության մարմինը, կրելով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որոշում կայացնելու բացառիկ լիազորությունը, այլ ենթադրյալ հանցաքների մասին վկայող փաստական տվյալները, ըստ էության, բավարար չի գնահատել քրեական վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ շեմը հաղթահարված համարելու համար, քանի որ, ըստ Քննիչի հայտարարության, քննության սույն փուլում թիվ 62214922 քրեական վարույթի առարկային առնչվող այլ ենթադրյալ հանցանքների կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն առկա չէ։ Դատարանը փաստում է, որ միջնորդությանը կից ներկայացված է թիվ 62214922 քրեական գործը հարուցելու մասին 2022 թվականի ապրիլի 12-ի որոշումը (հարուցվել է 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով), թիվ 62200224 քրեական վարույթը նախաձեռնելու մասին 2024 թվականի հունվարի 4-ի արձանագրությունը (կազմվել է

33

2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ հինգ դրվագով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 3157-րդ հոդվածով) և թիվ 62307524 քրեական վարույթը նախաձեռնելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությունը (կազմվել է 2021 թվականի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ երկու դրվագով): Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից ենթադրյալ հանցանքի յուրաքանչյուր նոր դեպքով պետք է նախաձեռնվի քրեական նոր վարույթ:

Վերոշարադրյալի համատեքստում Դատարանը փաստում է, որ սույն վարույթի շրջանակներում Դատարանին չեն ներկայացվել մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություններ, որոնց համակցությամբ Դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ քրեական վարույթով քննության սույն փուլում մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցը կալանքն է։

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Քննիչի միջնորդությունը պետք է մերժել, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալված մեղադրյալին՝ անհապաղ ազատ արձակել: (…)»-:

12. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(...) Քննության առնելով Բողոքաբերի պնդումներն առ այն, որ ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության նպատակը, հետևանքները

հանցանքների ծանրության աստիճանը, մեղադրյալի

դերակատարությունը, պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև մեղադրյալի և վարույթին ներգրավված անձանց հարաբերությունների բնույթը մեծացնում են մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննության ընթացքում ոչ և

2 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 57-101։

պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում հիշյալ հանգամանքները չեն կարող Առաջին ատյանի դատարանի կատարած իրավաչափ եզրահանգումները հակակշռող բավարար փաստարկներ համարվել, քանի որ այդպիսիք, ի թիվս այլի, հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացնելիս, մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը համակողմանի վերլուծության է ենթարկել գործի հանգամանքները, այդ թվում՝ մեղադրյալի անձը բնութագրող և հաշվառման ենթակա, ինչպես նաև մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, ինչի արդյունքում իրավացի եզրահանգման է եկել առ այն, որ գործի քննության տվյալ փուլում առկա է միայն վարույթին խոչընդոտելու հավանականությունը, ինչն այն աստիճանի բարձր չէ, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի կիրառմամբ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Վերոգրյալի հետ կապված Վերաքննիչ դատարանի համար ամբողջությամբ ընդունելի են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ. «(...) Դատարանը փաստում է, որ թիվ 62214922 քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2022 թվականի ապրիլի 12-ին, և քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքների, բացառությամբ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ երկու դրվագով, նախատեսված ենթադրյալ հանցանքների կապակցությամբ նախաքննությունն իրականացվում է արդեն շուրջ մեկ տարի, և այդ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմինը կատարել է մի շարք ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

Մասնավորապես, քրեական վարույթի առարկան կազմող ենթադրյալ հանցանքների կապակցությամբ, ըստ Քննիչի հայտարարության, արդեն իսկ հարցաքննվել է չորս տասնյակից ավել անձ, այդ թվում՝ ենթադրյալ հանցանքներին անմիջականորեն առնչություն ունեցած անձինք, ովքեր տվել են մանրամասն ցուցմունքներ, կատարվել են առգրավումներ և զննություններ: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանը թիվ 62214922 քրեական վարույթով 2024 թվականի օգոստոսի 20-ից ունի մեղադրյալի

35

դատավարական կարգավիճակ: Այսինքն` Արսեն Բազիկյանն առնվազն այդ ժամանակահատվածից տեղեկացված է եղել ընթացող քրեական վարույթի և դրա` իր համար հնարավոր հետևանքների մասին, սակայն Դատարանին չեն ներկայացվել մեղադրյալի կողմից իրեն մեղադրանք ներկայացնելուն հաջորդող շուրջ չորս ամիսների ընթացքում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալներ։ Այս առումով Դատարանը հարկ է համարում փաստել, որ 2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, հետևաբար՝ պաշտպանության կողմին, այդ թվում մեղադրյալին, հասանելի են եղել քրեական վարույթի ընթացքում ձեռնարկված ապացուցողական գործողությունների արդյունքները, այդ թվում՝ վկաների հարցաքննությունների արձանագրությունները: Մինչդեռ դատական նիստին Քննիչը ևս հայտարարեց, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո (ի թիվ այլնի, նաև վարույթի հանրային մասնակցի կողմից այն չպնդելու հիմքով) մեղադրյալի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալներ չեն ստացվել:

Ինչ վերաբերում է Արսեն Բազիկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վերջինիս ենթադրյալ հանցանքների նոր, այդ թվում՝ առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների դրվագներով մեղադրանք ներկայացված լինելու վերաբերյալ Քննիչի հայտարարությանը, Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով քրեական հետապնդում հարուցված լինելու փաստն ինքնին չի կարող վկայել վերջինիս նկատմամբ առավել խիստ խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին: Այլ կերպ` մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը չի կարող պայմանավորվել բացառապես նրան վերագրվող ենթադյալ հանցանքների դրվագների քանակով և դրա

անց ծանրության աստիճանով, այլ Դատարան ներկայացված նյութերից բխող

36

փաստական տվյալների համակցությամբ պետք է հիմնավորվի, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել բացառապես միջնորդվող (կամ դատարանի իրավասությանը վերապահված) խափանման միջոցի կիրառմամբ: Դատարանի գնահատմամբ, հակառակ մեկնաբանության պարագայում կստեղծվի իրավիճակ, երբ անձին վերագրվող ենթադրյալ հանցանքների ծանրության աստիճանը կդրվի վերջինիս նկատմամբ կալանք կիրառելու անհրաժեշտության մասին հետևության հիմքում, ինչն ուղղակի հակասության մեջ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի հետ։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունը թույլատրելի է դրա իրավաչափության պայմանների, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հանգամանքների փոփոխության դեպքում: Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ որպես վարույթի հանրային մասնակցի՝ 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ մեղադրյալ Արսեն Բազիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ բացակայելու արգելքի իրավաչափության պայմանների փոփոխության մասին վկայող հանգամանք, ըստ էոյթան, վկայակոչվել է նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ վերջինիս առանձնապես ծանր ենթադրյալ հանցանքների կատարում վերագրելը, ինչպես նաև դրանց համար սահմանված պատժի խստությունը: Ինչ վերաբերում է քրեական վարույթով դեռևս կատարման ենթակա ապացուցողական գործողություններին, այդ թվում՝ Քննիչի վկայմամբ, շուրջ հինգ տասնյակ անձանց հարցաքննելու անհրաժեշտությանը, Դատարանը գտնում է, որ դրան նախորդող մեծածավալ ապացուցողական գործողությունների ընթացքին (որոնց արդյունքում ստացվել են առերևույթ մեղադրական բնույթի ցուցմունքներ, և վկաների ինքնությունն ու դրանց բովանդակությունը առնվազն 2024 թվականի օգոստոսի 21-ից հասանելի են եղել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Արսեն Բազիկյանին) ապօրինի միջամտելու մասին վկայող փաստական տվյալների բացակայության պայմաններում Դատարանը չի կարող իրավաչափորեն

37

արձանագրել, որ առկա է կատարվելիք գործողությունների կապակցությամբ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու այնպիսի բարձր ռիսկ, որը կարող է չեզոքացվել բացառապես մեղադրյալի նկատմամբ կալանքը կամ Դատարանի իրավասությանը վերապահված այլ խափանման միջոցը կիրառելու արդյունքում։ Այլ կերպ՝ քննության նախորդող ժամանակահատվածում, այդ թվում` մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելուց հետո, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու մասին վկայող փաստական տվյալների (Քննիչի` դատական նիստին կատարված հայտարարությամբ՝ առկա չեն նույնիսկ չփարատված կասկածներ) բացակայության պարագայում Դատարանը չի կարող փաստել, որ առկա է արդեն իսկ հարցաքննված կամ դեռևս չհարցաքննված վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու բարձր ռիսկ: Այս առումով Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արսեն Բազիկյանը, ըստ Դատարան ներկայացված վարույթի նյութերի, իրեն մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեսունմեկ դրվագով, նախատեսված ենթադրյալ հանցանքները կատարելու մեջ։ Ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության գնահատման համատեքստում անդրադառնալով Քննիչի հայտարարությանն առ այն, որ քննությունն իրականացվում է նաև ենթադրյալ հանցանքների՝ մեղադրյալ Արսեն Բազիկյանին չվերագրված դրվագների կապակցությամբ՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ այս կամ այն խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը Դատարանը գնահատում է բացառապես մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման փաստական հիմքի համատեքստում։ Դատարանը փաստում է նաև, որ միջնորդությանը կից, ինչպես նաև դատական նիստի ընթացքում չի ներկայացվել փաստական տվյալ առ այն, որ քրեական վարույթի առարկան կազմում են նաև

ենթադրյալ այլ հանցանքներ, որոնց մեղադրյալ Արսեն Բազիկյանը ողջամտորեն կարող էր առնչություն ունենալ (…)»։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ Ա.Բազիկյանի անձնական ազատությանը միջամտող առավել ինտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանքի` որպես դատավարական ծայրահեղ միջոցի, կիրառման անհրաժեշտությունը, այլ ընդհակառակը՝ սույն դեպքում և վերոշարադրյալ հանգամանքների հաշվառմամբ՝ մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այն աստիճան նվազ է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, որը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից՝ իրենց իրավասության սահմաններում։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի հասարակական շահ, որն անմեղության կանխավարկածի համատեքստում կարող է արդարացնել խիստ տեսակի խափանման միջոցով անձի ազատության սահմանափակումը, ինչով պայմանավորված Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն փուլում մեղադրյալի՝ պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ: (…)»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք վարույթի հանրային մասնակցի կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի կամ այդպիսի խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Բազիկյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

3 Տե՛ս նյութեր, հատոր 5-րդ, թերթեր 1-51։

39

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ (...)

3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:

3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է. «(...) 2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

(...)

4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: (...)»:

14.1. Վերոշարադրյալ իրավական նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը։ Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով

մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները*։

14.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված՝ մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը։

41

ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Բացի այդ, համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների` իրենց ամբողջության մեջ գնահատման վրա։

Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում։

14.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և 5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները։ 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ _ ԵԴ/0548/06/19 որոշումը, Արշակ Հակոբյանի գործով վերը հիշատակված որոշումը։

42

վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս։ Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին7։

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Արսեն Բազիկյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել՝

ա) պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով գույքի այլ տիրապետող Գոռավան համայնքին խոշոր չափերի՝ ընդհանուր 1.004.434 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու համար,

բ) պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով իրեն վստահված Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված խոշոր չափերի՝ ընդհանուր 1.129.650 ՀՀ դրամ գումարը հափշտակելու համար,

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը։

43

գ) երեսուներեք դրվագով՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու համար,

դ) ենթադրաբար հանցանքների արդյունքում ձեռք բերված անշարժ գույքերը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացնելու համար։

Առաջին ատյանի դատարանը, հաստատել է Ա.Բազիկյանի կողմից իրեն վերագրվող արարքները կատարելու հիմնավոր կասկածը և անդրադառնալով խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության իրավաչափության հարցին՝ իրատեսական է համարել վարույթն իրականացնող մարմնի մտավախությունն առ այն, որ Ա.Բազիկյանը կարող է ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով խոչընդոտել վարույթի քննությանը։ Միևնույն ժամանակ, փաստելով, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ինչպես միջնորդվող՝ կալանքի, այնպես էլ դատարանի իրավասությանը վերապահված այլ խափանման միջոցի՝ տնային կալանքի կամ վարչական հսկողության կիրառման անհրաժեշտությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հիմնավորվել, և վարույթի տվյալ փուլում այն բացակայում է, գտել է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել վարույթի հանրային մասնակցի իրավասությանը վերապահված առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ։

Արդյունքում Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սույն վարույթի շրջանակներում չեն ներկայացվել մեղադրյալ Ա.Բազիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություններ, որոնց համակցությամբ դատարանը կարող էր հանգել հիմնավոր և պատճառաբանված հետևության առ այն, որ քրեական վարույթով քննության սույն փուլում մեղադրյալի նկատմամբ կիրառման ենթակա անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցը կալանքն է:

8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

44

Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից չեն ներկայացվել այնպիսի փաստական տվյալներ և հիմնավորումներ, որոնք կանխորոշում են մեղադրյալ Ա.Բազիկյանի անձնական ազատությանը միջամտող առավել ինտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանքի` որպես դատավարական ծայրահեղ միջոցի կիրառման անհրաժեշտությունը, այլ ընդհակառակը` մեղադրյալի կողմից քրեական վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այն աստիճան նվազ է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, որը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակցի կողմից՝ իրենց իրավասության սահմաններում։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի հասարակական շահ, որն անմեղության կանխավարկածի համատեքստում կարող է արդարացնել խիստ տեսակի խափանման միջոցով անձի ազատության սահմանափակումը՝ գտնելով, որ սույն փուլում մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14.3.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Բազիկյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն վարույթում առկա մի շարք հանգամանքներ։ 16.1. Այսպես, տվյալ դեպքում պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել Ա.Բազիկյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը, դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանը։ Մասնավորապես, պատշաճ չի 10 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

45

գնահատվել այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Բազիկյանին մեղսագրվում են կոռուպցիոն բնույթի միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 33 դրվագ, պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ 2 դրվագ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետական ծառայության բնականոն գործունեությունը

u

Հայաստանի

Հանրապետության տնտեսական կարգը։

16.2. Վճռաբեկ դատարանը նաև գտնում է, որ դատարանները բավարար չափով գնահատման չեն ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել մեղադրյալ Ա.Բազիկյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված՝ վերջինիս մոտ ձևավորված կայուն սոցիալական կապերի առկայությունը։ Մասնավորապես՝ պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ Ա.Բազիկյանը շուրջ 15 տարի զբաղեցրել է Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը, նրա կողմից կատարված ենթադրյալ հանցանքների կատարմանն առերևույթ ներգրավված են եղել նրա մերձավորները, վերջինիս հետ որոշակի հարաբերությունների մեջ գտնվող անձինք, Գոռավան համայնքի բնակիչները։ Ուստի, այս առումով կիրառելի են ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները", այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Amirov v. Russia գործով վճիռը, որտեղ դատարանը դիմումատուի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ստուգելիս ընդունելի է համարել ներպետական դատարանների կողմից մեղսագրվող արարքների ծանր բնույթի հետ մեկտեղ հաշվի առնված՝ դիմումատուի` Մախաչկալայի քաղաքապետ հանդիսանալու հանգամանքը, կապեր ունենալը, իր պաշտոնից բխող 11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:

իշխանությունը, քաղաքական և սոցիալական կարգավիճակը վկաների վրա ազդեցություն գործադրելով գործի քննությանը խոչընդոտելու տեսանկյունից2։ 16.3. Ստորադաս դատարանները համակցության մեջ չեն գնահատել քրեական վարույթում առկա փաստական տվյալներն առ այն, որ սույն քրեական վարույթը գտնվել է ապացույցների հավաքման ակտիվ փուլում, որի պայմաններում առկա է բարձր հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ա.Բազիկյանը, մնալով ազատության մեջ, չի կատարի իր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունները, այն է՝ կմիջամտի ապացուցողական գործընթացին՝ անօրինական ազդեցություն գործադրելով վարույթին ներգրավվման ենթակա և արդեն իսկ ներգրավված անձանց վրա։

17. Ընդհանրացնելով սույն որոշման 16.1.-16.3.-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, վերջինիս անձնական տվյալները, այդ թվում՝ զբաղեցրած պաշտոնը և վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների տիրապետող անձանց հետ ունեցած կապերի առկայությունը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Ա.Բազիկյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու բարձր հավանականության ռիսկը, ինչը չի կարող չեզոքացվել վարույթի հանրային մասնակցի կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի կամ այդպիսի խափանման միջոցների համակցված կիրառմամբ։

18. Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարույթի հանրային մասնակցի կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի կամ այդպիսի խափանման միջոցների համակցված կիրառմամբ մեղադրյալ Ա.Բազիկյանի 12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Amirov v. Russia գործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 51857/13, կետեր 103-107։

47

օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հանգելով հետևության, որ վարույթի հանրային մասնակցի կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոցի կամ այդպիսի խափանման միջոցների համակցված կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալ Ա.Բազիկյանի օրինական վարքագիծը, թույլ են տվել դատական սխալ, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում մինչդատական վարույթն ավարտվել է և Ա.Բազիկյանի վերաբերյալ քրեական վարույթն ըստ էության քննության առնելու համար, փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, և մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցն արդեն իսկ գտնվում է վարույթն իրականացնող դատարանի տիրույթում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու իրավական հնարավորությունը բացակայում է։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

13 Տե՛ս Datalex.am դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0218/01/25 քրեական գործ։

Ո Ր Ո Շ Ե Ց

48

1. Թիվ ՀԿԴ/0253/06/24 դատական վարույթով մեղադրյալ Արսեն Ռուբենի Բազիկյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը ու այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 3-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0253/06/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել