Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56 — Գործի վարույթը կասեցնելը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56 — Գործի վարույթը կասեցնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 56. Գործի վարույթը կասեցնելը 1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը` 1) եթե նշանակել է փորձաքննություն. 2) եթե տվել է դատական հանձնարարություններ. 3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել. 3.1) եթե անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով. 4) եթե դատավարության կողմերից մեկը կամ նրա ներկայացուցիչը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով խնդրե

Ամբողջ Տեքստ

Հոդված 56. Գործի վարույթը կասեցնելը 1. Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը` 1) եթե նշանակել է փորձաքննություն. 2) եթե տվել է դատական հանձնարարություններ. 3) եթե այլ մարմիններից կամ անձանցից անհրաժեշտ է ապացույցներ պահանջել. 3.1) եթե անհրաժեշտ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով. 4) եթե դատավարության կողմերից մեկը կամ նրա ներկայացուցիչը հիվանդության կամ այլ հարգելի պատճառով խնդրել է կասեցնել գործի վարույթը.

5) Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Գործի վարույթը կասեցնելը հանգեցնում է սույն օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակարգով և Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով սահմանված դատավարական ժամկետների ընթացքի կասեցմանը:

3. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո: Մինչև կասեցման հիմքերը վերանալը գործի վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ: (56-րդ հոդվածը լրաց.

26.06.23 ՀՕ-233-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել