ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները 1.
Ամփոփում
Հոդված 16. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները 1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: 2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակ
Ամբողջ Տեքստ
Հոդված 16. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը և նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները 1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով՝ հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ: (16-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-208-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
