«ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հուլիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | «ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 հուլիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «Կրիստեխե ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «Կրիստեխե ՍՊԸ-ի դիմումը (ներկայացուցիչներ Հ. Ալումյան, Խ. Օհանյան) Սահմանադրական դատարան է ուղարկվել փոստային եղանակով 2018 թվականի հունիսի 27-ին։ Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հուլիսի 2- ին։
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 70 հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերը, 73-րդ հոդվածի 1-ին կետը և «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության ՀՕ-186 օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «աե ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով չեն բացառում դատական սխալների արդյունքում առաջացած պետական տուրքի վճարման պարտականությունը դատավարության կողմի վրա դնելըե։
2. Դիմողը նշում է, որ պետական տուրքի գումարը պարտված կողմից գանձելը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով ընդհանուր առմամբ իրավաչափ է։ Սակայն տվյալ դեպքում իր վրա, բացի օրենքին համապատասխան սահմանված պետական տուրքից, դրվել է նաև դատական սխալների համար պետական տուրք վճարելու պարտականություն։
Գործի դատավարական նախապատմությանն անդրադառնալով դիմողը մատնանշում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի մայիսի 14-ի վճռի դեմ «ՀայՓոստե ՓԲԸ-ն բերել է վերաքննիչ բողոք։ Այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 12-ի որոշմամբ բեկանվել է այն հիմքով, որ Առաջին ատյանի դատարանը գործը քննելիս թույլ է տվել դատավարական էական խախտումներ։ Ընդ որում, այդ վերաքննիչ բողոքի համար «ՀայՓոստե ՓԲԸ-ն վճարել է 2.009.343 ՀՀ դրամ պետական տուրք։ Գործի նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի փետրվարի 18-ի վճռով իր հայցը կրկին բավարարվել է։ Առաջին ատյանի դատարանի այդ վճռի դեմ կրկին վերաքննիչ բողոք է բերել «ՀայՓոստե ՓԲԸ- ն։ Վերաքննիչ բողոք բերելու համար այս անգամ «ՀայՓոստե ՓԲԸ-ն որպես պետական տուրք վճարել է 1.154.176 ՀՀ դրամ։ Վերաքննիչ դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ «ՀայՓոստե ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է։ «ՀայՓոստե ՓԲԸ-ն վճարել է ևս 1.000.000 ՀՀ դրամ այս անգամ վճռաբեկ բողոք բերելու համար։ Վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ «ՀայՓոստե ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարվել է։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ թեԲ Առաջին ատյանի դատարանը, թեԲ Վերքաննիչ դատարանը սխալ են լուծել վեճը։ Արդյունքում «ՀայՓոստե ՓԲԸ-ի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքը գանձվել է իրենից բացառապես Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալների պատճառով։ Դիմողի կարծիքով իր համար անկանխատեսելի են եղել դատական սխալները, դատական սխալների քանակը, որոնց հետևանքով առաջացել է լրացուցիչ պետական տուրք, որի չափը դատարան դիմելիս ինքը կանխատեսել չէր կարող, և որը զգալի չափի գումարային կորուստ է իր համար։
Դիմողը մատնանշում է, որ ինքն ի սկզբանե չէր կարող և չպետք է կանխատեսեր, որ դատարան դիմելու իր իրավունքի իրացումը կապված կլինի ոչ միայն 106.720 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք վճարելու հետ, այլ նաև լրացուցիչ ևս 4.163.519 ՀՀ դրամ պետական տուրքի հետ, որի վճարման պարտականությունը կառաջանար միմիայն այն պատճառով, որ Առաջին ատյանի դատարանը (երկու անգամ) և Վերաքննիչ դատարանը ( մեկ անգամ) դատական սխալ թույլ կտան։ Դիմողը գտնում է, որ եթե Առաջին ատյանի դատարանը հենց առաջին իսկ դատավարության արդյունքում իր հայցը մերժեր այն նույն պատճառաբանությամբ, որը հետագայում բերվել է Վճռաբեկ դատարանի կողմից, ապա չի բացառվում, որ ինքը համաձայներ այդ փաստարկներին ու այլևս չբողոքարկեր այդ վճիռը։ Սակայն, քանի որ Առաջին ատյանի դատարանը, հետո նաև Վերաքննիչ դատարանը դատական սխալներ են թույլ տվել, և իր դատավարական հակառակորդն այդ դատական ակտերը բողոքարկել է, ապա իր կողմից վճարվելիք պետական տուրքի չափը, «իրենից որևէ կերպ չկախված պատճառներով, աճել էե։
Դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի իրացումը իր համար առաջացրել է ծանր և ի սկզբանե չնախատեսված հետևանքներ, որոնք անհամատեղելի են սեփականության իրավունքի հետ։
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «աե կետի վերաբերյալ.
Նշյալ դրույթը սահմանում է դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար գույքային պահանջի գործերով գանձման ենթակա պետական տուրքի չափը, մասնավորապես, դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։ Դիմողն իր հիմնավորումները ներկայացնելիս մատնանշում է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը, իսկ այնուհետև Վերաքննիչ դատարանը դատական սխալներ են թույլ տվել, և իր դատավարական հակառակորդը այդ դատական ակտերը բողոքարկել է, ինչի արդյունքում իր կողմից «վճարվելիք պետական տուրքի չափը, իրենից որևէ կերպ չկախված պատճառներով, աճել էե։ Դիմողը շեշտադրում է այն, որ որ ինքը չի կանխատեսել, որ դատական շրջապտույտի արդյունքում վերջնական դատական ակտով իր վրա կդրվի նաև նախկին ատյանների համար իր դատավարական հակառակորդի կողմից վճարված պետական տուրքը։
Վիճարկվող սույն դրույթը սահմանում է գույքային պահանջի գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափը այն պայմանավորելով հայցագնով, միաժամանակ ընդգծելով դրա նվազագույն և առավելագույն շեմը։
Դիմողի կողմից առաջադրված խնդիրը չի առնչվում վճռաբեկ բողոքների համար գույքային պահանջի գործերով գանձման ենթակա պետական տուրքի չափին, և նա չի վիճարկում այդ տուրքի չափի ավել կամ պակաս լինելու հանգամանքը։ Հետևաբար, այն, որ նշյալ դրույթը վկայակոչված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, դեռևս հիմք չէ այն դիտարկելու դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի համատեքստում։
Սահմանադրական դատարանը իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, անդրադառնալով, մասնավորապես, «օրենքի դրույթի կիրառումե եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, ըստ որի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե,... բառակապակցություններում «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե։
Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
3.2 ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի, 73-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 70- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի համաձայն պետական տուրք վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Իսկ նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։
Դիմողն իր հիմնավորումները ներկայացնելիս նշում է, որ «106.720 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ և 226 ՀՀ դրամ պետական տուրքը դա այն պետական տուրքի գումարն է, որը «Կրիստեխե ՍՊԸ-ն պետք է վճարեր դատարան դիմելուց և որը հետաձգվել էր։ Նշված գումարի գանձման հետ կապված Դիմողը խնդիր չի տեսնումե։ Դիմողի համար խնդրահարույց է այն, որ ինքը պետք է վճարի 4.163.519 ՀՀ դրամ «Հայփոստե ՓԲԸ-ի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարը։ Այսինքն, դիմողի համար առաջացած անցանկալի իրավական հետևանքները կապված են «վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերե եզրույթի իրավական բովանդակության բացահայտման հետ։ Մինչդեռ վիճարկվող դրույթների իրավակարգավորման շրջանակներից դուրս է գտնվում դիմողի կողմից առաջադրված խնդրի բացահայտումը։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 4-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը
«... պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում,... ե։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Կրիստեխե ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
18 հուլիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
