ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 36 — ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 36. Հ ՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է` ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային և հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը: 2. Հողե
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 36. Հ ՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է` ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային և հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը:
2. Հողերի պահպանության խնդիրներն են` 1) հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանումը, բարելավումը և արդյունավետ օգտագործումը. 2) խախտված հողերի վերականգնումը, դրանք տնտեսական շրջանառության մեջ ներառումը. 3) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանումը, պահպանումը և օգտագործումը. 4) հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանումը. 5) մանրէամակաբուծային ու կարանտինային վնասատուների վարակումներից, մոլախոտերից, թփուտներից և հողերի վիճակի վատթարացման այլ տեսակներից գյուղատնտեսական և այլ հողերի պաշտպանությունը. 6) բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը. 7) հողերի օգտագործման նկատմամբ հատուկ կարգավորման դրույթների սահմանումը և դրանց ուղղված միջոցառումների իրականացումը: Հողերի պահպանությունն իրականացվում է հանրապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:
3. Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են իրականացնել հողերի պահպանությանն ուղղված` սույն հոդվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված միջոցառումները:
4. Հողերի վատթարացումը կանխարգելելու, դրանց բերրիությունը վերականգնելու նպատակով կառավարության սահմանած կարգով թույլատրվում է հողերը ժամանակավորապես դուրս բերել տնտեսական շրջանառությունից:
5. Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է։ Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ: Հողի բերրի շերտի օգտագործման կարգը, հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը: 5.1. Հողագրունտը երկրի մակերևույթը ծածկող հողի շերտ է, որը չի ներառում օգտակար հանածոներ և հողի բերրի շերտ: 5.2. Հողագրունտի հանույթի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.3. Օգտակար հանածոյի հանույթի նպատակով տարբեր նշանակության հողերի մեկանգամյա օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
6. Հողերի պահպանությունը և արդյունավետ օգտագործումն իրականացվում է հողաշինարարական և բնապահպանական հանրապետական և տարածքային ծրագրերի հիման վրա:
7. Մարդու առողջության ու շրջակա բնական միջավայրի պահպանության նպատակով կառավարությունը սահմանում է հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերը, հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:
8. Հողերի պահպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են դրանց սեփականատերերը և օգտագործողները` իրենց միջոցների հաշվին: Հանրապետական և տարածքային ծրագրերին համապատասխան կատարվող հողերի պետական պահպանության աշխատանքներն իրականացվում են պետական (համայնքային) բյուջեի միջոցների հաշվին:
9. Խախտված հողերի վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունը սահմանում է հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումը` ըստ ռեկուլտիվացման ուղղությունների: (36-րդ հոդվածը լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-57-Ն, լրաց.
13.06.18 ՀՕ-360-Ն, խմբ.
09.07.20 ՀՕ-365-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
