ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 443 — Հանձնաժողովը վերլուծում և առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին` 1) ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղվ
Ամփոփում
Հոդված 443. Հանձնաժողովը վերլուծում և առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին` 1) ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը և զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ. 2) ստորաբաժանումների տեղակայման և մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթա
Ամբողջ Տեքստ
Հոդված 443. Հանձնաժողովը վերլուծում և առաջարկներ է ներկայացնում զորամասի հրամանատարին` 1) ենթակա ստորաբաժանումների գործունեության ընթացքում զինվորական անվտանգության պահանջների ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը և զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր վիճակի վերաբերյալ. 2) ստորաբաժանումների տեղակայման և մարտական պատրաստության պարապմունքների, վարժանքների, զորավարժությունների անցկացման վայրերում առօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման, ինչպես նաև կանխարգելման հնարավոր գործողությունների վերաբերյալ. 3) պատասխանատու հրամանատարների (պետերի) կողմից անձնակազմի իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպատեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության վերաբերյալ. 4) մարտական հերթապահության իրականացման, ռազմական տեխնիկայի և սպառազինության շահագործման ընթացքում, ինչպես նաև պարապմունքների ու աշխատանքների ժամանակ անվտանգության ապահովման վիճակի վերաբերյալ. 5) զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ. 6) զինվորական ծառայության անվտանգության ապահովման հարցերով զորամասի հրամանատարի հրամանների նախագծերի մշակման վերաբերյալ: (443-րդ հոդվածը լրաց.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
