ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 14. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պահը ԷԲ ընկերություններն առանց ադմինիստրատորի վավերացման կարող են կնքել` - սպառողների հետ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր, - Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրեր, - հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրեր: 2. Սույն
Ամբողջ Տեքստ
Հոդված 14. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պահը ԷԲ ընկերություններն առանց ադմինիստրատորի վավերացման կարող են կնքել` - սպառողների հետ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանած էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր, - Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից գրանցման ենթակա պայմանագրեր, - հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրեր:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո տասնհինգերորդ օրվանից մինչև մասնավորեցման պահը, ԷԲ ընկերությունների կողմից կնքված սույն հոդվածի 1-ին կետով չնախատեսված պայմանագրերը կնքված են համարվում ադմինիստրատորի կողմից վավերացման դեպքում: Պայմանագրերի վավերացման կարգը սահմանվում է կառավարության կողմից հաստատված ադմինիստրատորի գործունեության կարգով:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև կնքված պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
