Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6922 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հունիսի 2010թ. ՍԴԱՈ - 69 | «ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՔԱՂԱՔԱՑԻ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

1217-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հետաձգել սույն գործի դատաքննությունը և որպես դատավարության մասնակից ներգրավել փորձագետի։

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի հիման վրա սահմանել փորձագետի եզրակացություն պահանջող հետևյալ հարցերի շրջանակը.

ա) ժառանգական իրավահարաբերությունների առումով որքանո՞վ է իրավաչափ համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին դուրս թողնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլխի իրավակարգավորման շրջանակներից,

բ) միջազգային իրավունքի և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում արդյո՞ք խտրականության դրսևորում է համամայր կամ համահայր քույրերի ու եղբայրների և միևնույն ծնողներից ծնված երեխաների գույքային իրավահարաբերություններում տարբերակված մոտեցման դրսևորումը։

3. Որպես փորձագետ ներգրավել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Տարիել Բարսեղյանին։

4. Փորձագիտական եզրակացության ներկայացման վերջնաժամկետ նշանակել 2010 թվականի օգոստոսի 15-ը։

5. Գործի դատաքննությունն սկսել 2010 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00- ին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 հունիսի 2010 թվականի

ՍԴԱՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել