Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 410 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 410AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 410 — Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 410. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով, բացի սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված ապացուցման ենթակա հանգամանքներից, պարզվում են՝ 1) անչափահասի տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը). 2) անչափահասի սոցիալական, ընտանեկան վիճակը, կրթության և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման մակարդակը և նրա անձի այլ առանձնահատկությունները.

Ամբողջ Տեքստ

Հոդված 410. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով ապացուցման ենթակա հանգամանքները 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով, բացի սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված ապացուցման ենթակա հանգամանքներից, պարզվում են՝ 1) անչափահասի տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը). 2) անչափահասի սոցիալական, ընտանեկան վիճակը, կրթության և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման մակարդակը և նրա անձի այլ առանձնահատկությունները. 3) անչափահասի վրա տարիքով ավագ անձանց ազդեցությունը. 4) ենթադրյալ հանցանքի կատարման պատճառները և դրան նպաստող պայմանները:

2. Հոգեկան առողջության խնդիրների հետ չկապված մտավոր սահմանափակումների մասին վկայող տվյալների առկայության դեպքում պետք է պարզվի նաև, թե արդյոք անչափահասը կարող էր ամբողջությամբ գիտակցել իր գործողությունների (անգործության) փաստական բնույթը և քրեական հակաիրավականությունը կամ ղեկավարել դրանք:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել