Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Ձերբակալվածի հարցաքննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222 — Ձերբակալվածի հարցաքննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222. Ձերբակալվածի հարցաքննությունը 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ձերբակալված անձը կարող է հարցաքննվել իրեն վերագրվող արարքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ: 2. Ձերբակալվածի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: 3. Հարցաքննությունից առաջ ձերբակալ

Ամբողջ Տեքստ

Հոդված 222. Ձերբակալվածի հարցաքննությունը 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ձերբակալված անձը կարող է հարցաքննվել իրեն վերագրվող արարքի, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի վերաբերյալ:

2. Ձերբակալվածի հարցաքննությունը կատարվում է սույն օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

3. Հարցաքննությունից առաջ ձերբակալվածին իր ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ: Եթե առկա է ձերբակալվածի մասնակցությամբ վարութային այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա քննիչը տեսակցության տևողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով ձերբակալվածին և նրա պաշտպանին: Ամեն դեպքում, պաշտպանի հետ տեսակցության տևողությունը չի կարող սահմանափակվել ավելի քան 2 ժամով:

4. Ձերբակալվածի հարցաքննությանը պաշտպանի չներկայանալու դեպքում պաշտպան է նշանակվում սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով, որն ինքնին չի սահմանափակում նախկինում ներգրավված պաշտպանի մասնակցությունը վարույթին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել