ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 10. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ 1. Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից ԷԲ ընկերություններին տրվում են նոր լիցենզիաներ, որոնք ուժի մեջ են մտնում մասնավորեցման պահից: Տրվող գործունեության լիցենզիաներում ամրագրվում են նաև սակագնային մարժայի ձևավորման սկզբունքները` հաշվի առնելով հետևյալ հիմնական պայմանները` ա) մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գործում է բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի ստորա
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ 1. Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից ԷԲ ընկերություններին տրվում են նոր լիցենզիաներ, որոնք ուժի մեջ են մտնում մասնավորեցման պահից: Տրվող գործունեության լիցենզիաներում ամրագրվում են նաև սակագնային մարժայի ձևավորման սկզբունքները` հաշվի առնելով հետևյալ հիմնական պայմանները` ա) մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար գործում է բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի ստորագրման պահին գործող սակագնային մարժան` արտահայտված ԱՄՆ արժույթով. բ) 2004 թվականի հունվարի 1-ից սկսած ժամանակահատվածի համար սակագնային մարժան հաշվարկվում է Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ: Մասնավորեցման պահից հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վերակազմակերպման պահից վերակազմակերպված ընկերությանը տրվում է նույն պայմաններով լիցենզիա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
