ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունվարի 21- ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ » ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետի «ծառայողներին» բառը փոխարինել «ծառայության մեջ գտնվողներին» բառերով, իսկ 3-րդ մասի «ծառայող հանդիսացող» բառերը՝ «ծառայության մեջ գտնվող» բառերով.
2) 3-րդ կետից հանել «քննչական մարմիններում,» բառերը, իսկ նույն մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ).» բառերով.
3) 8-րդ կետը «բանկի» բառից հետո լրացնել «նախագահին և» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով. «12) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին:»: Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 1) առաջին նախադասության ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմնին» բառերով. 2) երկրորդ նախադասության ««Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետական մարմինը» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) առաջին նախադասության «քաղաքացիական պաշտոն է» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոն է» բառերով. 2) երրորդ նախադասության «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական մարմիններում ծառայողները» բառերը փոխարինել «քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածների 3-րդ մասերի 4-րդ կետերում «հանձնաժողովի աշխատակազմում» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ հոդվածից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերը, իսկ նույն հոդվածը «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «ծառայող հանդիսացող» և երկրորդ պարբերությունում «ծառայողներ հանդիսացող» բառերը փոխարինել «ծառայության մեջ գտնվող» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 107-րդ և 126-րդ հոդվածների 2-րդ մասերից հանել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական,» բառերը, իսկ նույն մասերը «ընտրական հանձնաժողովների անդամները» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «բացառությամբ քաղաքական» բառերից հետո լրացնել «, վարչական» բառով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-70-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-70-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.120 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.02.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2020 Հիմնական ակտ 21.01.2020, ՀՕ-70-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.05.2016, ՀՕ-54-Ն 25.05.2016, ՀՕ-54-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-70-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
