Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ԿԴ/0053/13/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ԿԴ/0053/13/23

Վճռաբեկ դատարանԿԴ/0053/13/2323 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի դատավճռով Հակոբ Արմենի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի Լին մասով նշանակված՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերալ ՀՇ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` ն

Ամբողջ Տեքստ

ԵԼ «բթ. ԿԴ/0053/13/23

/ 1 ոպ խե Ա

(ՋԵՆ,

է 1///| Ո» 6 ԳԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի

23 փետրվարի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Հակոր Արմենի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մարտի 7-ի դատավճռով Հակոբ Արմենի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի Լին մասով նշանակված՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գուք բռնագանձելու վերաբերալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է:

2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի

Յ

հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը:

5. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը նման իրավական ընթացակարգ չի սահմանել:

Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետնաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:

6. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Հ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Հակոբ Հովհաննիսյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով վտւգանքի բռնագանձման իրավական կառուցաւկարգ նախավնեսվաւծ չի եղել: Արարքի կատարումից հետո` 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ նոր քրեական ն քրեակավտաւրողաւկան օրենսգրքերով նախապեսվել է, որ փուգանքը

4

վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած վտւգանքի չափին համարժեք գույք, եթն այդպիսին առկա է, իսկ եթն այդպիսի գույք առկա չէ, ապա վագանքը փոխարինվում է ազատազրկմամբ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական մոփոխությամը նախատեսվել է փուգանքի բոնագանձմաւն կառուցակարգ, որպիսին Հակոր Հովհաննիսյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հետադարձ ուժ տալու դեպքում դափապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է (...)»:

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ եթե նախկին իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում այն կարող էր փոխարինվկ միայն հանրային աշխատանքներով, ապա նոր իրավակարգավորումներով վատւգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատապարմյալից բոնագանձվում է նշանակված տուգեւնքի չափին համարժեք գույք կամ տուգանքը փոխարինվում է ազատազրկմամի (...):

Հարկ է նկատել նան, որ թեն նշանակված տուգանքի չափին համարժեք գույքի բոնագաւնձման կամ տուգանքն ազատազրկմամար փոխարինելու ինարիտուտի կիրառումն ինքնին հետապնդում է իրավաչափ նպատակ, սակայն պահանջում է տարբերակված մոտեցում այն րոլոր դեպքերում, երբ վերոհիշյալ համապտեքարում: քննության առարկա է դարձվում արարքի պավժելիության ն/լամ քրեաիրավական այլ հերնանքների վերաբերյալ նոր իլչավակարգավորումների հեփադարձության կարգով կիրառելիության հարցը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ պատիժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությաւմը նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրություն, հետադարձ ուժ չունի անկախ հետապնդվող նպատակի իրավաչափ լինելու հանգամանքից:

Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է, որ թեն ՀՀ քրեական գործող ն նախկին օրենսգրքերի կարգավորման պայմաններում վեսգանքն այլ Տեսնյութեր, հատոր | թերթեր36-40:

5

քրեաիրավական ներգործության միջոցով փոխարինելաց հետո վերջինը կարող է մտխարինվել ազավաւզրկմամը, սակայն նշվածը դեռես բավարար չէ փաստելու, որ նոր կարգավորումներն անձի վիճակում որնէ փոփոխություն չեն կատարում կամ բարելավամ են անձի վիճակը: Այս առումով հարկ է ընդզծել, որ թեն ՀՀ քրեական գործող օրենսգրքի համաձայն` գույքի րոնագանձումի, ի փարբելսսթյան նախկին օրենսգրքի, չի հանդիսանսմ պատժի համակարգում ներառված առանձին պատժատեսակ, այնուամենայնիվ հատկանշական է, որ նախկին օրենսգրքում ներառված էր պատժի համակարգում, ավելին՝ հանդիսանամ էր հանրային աշխատանքներից ավելի խիստ պատժատեսակ: Հետնարար, նշվածը նույնպես վկայում է այն մասին, որ գայքի բոնագրավումը, որն առանձին հանցատեսակների համար փոխակերպվկ էր գայքի բռնագանձման, թեն ինքնուրույն պատժատեսակ չէ, այնուամենայնիվ իր բնույթով քրեաիրավական ներգործության ավելի խիար միջոց է (...»7:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունը:

10. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանապտվություւ, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փտխարինում է հանրային

2. Տեսնյութեր, հատոր 1, թերթեր 84-89:

6

աշխատանքներով վուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իակ վուգանքը վճարելուց չարամփորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե վատագանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարտյալի օգտին»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաճայն՝ «/...) 6. Եթե դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝

1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,

2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:

(-.)

1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխավավարձի դիմաց»:

1. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել

7

է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժապտեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պյազժի համակարգում, չունի պավժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման` օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք: Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժապտեսակով՝ հանրային աշխավանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսսգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում: Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: ՇՀետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված պւուգանքը կարող է փոխարինվել

8

հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վասգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ վտխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հեփադարձ ուժ չի կարող ունենա:

1.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում` տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով':

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը մերժել է Հ.Հովհաննիսյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՇ 6արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող»:

- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումները չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ գույքի բոնագանձումը ն ազատազրկումն առավել խիստ քրեաիրավական ներգործության միջոցներ են, քան նախկին

իրավակարգավորումներով նախատեսված հանրային աշխատանքներ

պատժատեսակը":

է Տես Վճոաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:

Հ Տե'ս նույն որոշումը:

5 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

9

3. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10111րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրեր՝ համապատասխան իրավակարգավորումների համակցված

վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանավվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ:

14 Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:

15. Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

ստորադաս դատարանները, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանելու ն վարույթը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛։

7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 1711:

10

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննութան առնի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը ն հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Դատապարտյալ Հակոբ Արմենի Հովհաննիսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի որոշումները բեկանել ն վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ/0053/13/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել