Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ԵԴ/1425/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԵԴ/1425/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/1425/01/2125 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի օգոստոսի 11Լին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11113721 քրեական գործը: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գնորգ Վարդգեսի Մելքոնյանը ճանաչվել է տուժող: 2021 թվականի օգոստոսի 11-ին Գնորգ Արթուրի Հարությունյանը ձերբակալվել է, իսկ 2021 թվականի օգոստոսի 13-ին ներգրավվել է որ

Ամբողջ Տեքստ

ԷՄ... ԵԴ/1425/01/21

ՍԵՎ Ն

ՀՑՏրրլի Ն -Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ջ.Հայրապետյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Շովհաննիսյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Մ.Արղամանյան

25 հուլիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գնորգ Արթուրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի օգոստոսի 11Լին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11113721 քրեական գործը:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Գնորգ Վարդգեսի Մելքոնյանը ճանաչվել է տուժող:

2021 թվականի օգոստոսի 11-ին Գնորգ Արթուրի Հարությունյանը ձերբակալվել է, իսկ 2021 թվականի օգոստոսի 13-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12ի որոշմամբ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հոկտեմբերի 19ի որոշմամբ Գ.Շարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

11. 2021 թվականի հոկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Նախնական դատալսումների ընթացքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի

Յ

դատարան) որոշում է կայացրել մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի դատավճռով Գ.Շարությունյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նշանակված պատժին հաշվակցվել է 2021 թվականի օգոստոսի 11ից մինչն 2021 թվականի հոկտեմբերի 11Լը ներառյալ անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս ժամկետը ն Գ.Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Գ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` Գ.ՀՇարությունյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակարանի վրա դրված կալանքը վերացնել, ինչպես նան իրեղեն ապացույց ճանաչված՝ Գ.Մելքոնյանի հագին եղած հագուստները վերադարձնել վերջինիս, իսկ դեպքի վայրից հայտնաբերված դանակը, վերցված արյան հետքերը ն նմուշը՝ ոչնչացնել:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

4

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Գնորգ Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը ն դրա հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս, դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել: Ուստի, բողոքաբերի համոզմամբ` Առաջին ատյանի դատարանը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ինչն էլ հիմք է դատական ակտը պատժի մասով բեկանելու ն փոփոխելու համար:

Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան, պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու կարնորությունը՝ դանակով տուժողի կենսական կարնոր օրգանների, կրծքավանդակի ձախ կեսի շրջանին հարվածելը:

Բողոքաբերը փաստել է, որ պատիժ նշանակելիս ստորադաս դատարաններն անտեսել են տուժողի, վկա Արթուր Քոսակյանի, մեղադրյալ Գ.Հարությունյանի

5

ցուցմունքներն այն մասին, որ վերջինս գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում, միննույն ժամանակ, ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ Գ.Հարությունյանի ձեռքից հանցագործության գործիքն ուժի գործադրմամբ վերցրել է վկա Հրանտ Գրիգորյանը, որպիսի փաստը վկայում է Գ.Հարությունյանի ն նրա կողմից կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Բողոքի հեղինակը նան փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Գ.Հարությունյանի պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում:

Բողոքաբերը, անդրադառնալով Գ.Շարությունյանի՝ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելու ն խոստովանական ցուցմունքներ տալու հանգամանքին, փաստել է, որ հանցագործության դեպքին ականատես են եղել բազմաթիվ անձինք, իսկ դանակը նրա ձեռքից վերցնելուց հետո վերջինս դեպքի վայրից դիմել է փախուստի, ուստի տրամաբանական է, որ Գ.Հարությունյանն այլ տարբերակ չի ունեցել, քան խոստովանել կատարած արարքը, համեմատաբար մեղմ պատժի հույս ունենալով՝ նկատի ունենալով, որ շատերի համար տեսանելի են եղել իր գործողությունները:

6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով Գնորգ Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճոաբեկ բողոքի պատասխանը.

7. Գ.Հարությունանի պաշտպան Զ.Սակովան, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ հաշվի առնելով Գ.Հարությունյանի կատարած արարքի առանձնահատկությունները, նրա անձը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող

հանգամանքների բացակայությունը, կարնորելով նան տուժող Գ.Մելքոնյանի կողմից մեղադրյալի նկատմամբ բողոք, պահանջ չունենալու հանգամանքը՝ ստորադաս

6

դատարաններն իրավաչափորեն հանգել են այն հետնության, որ Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, այդ թվում` հանցավորի անձի ուղղմանը, որպիսի եզրահանգում` պայմանավորված է նան Գ.Հարությունյանի երեք երեխաների, ինչպես նան սպասվելիք երեխայի լավագույն շահն ապահովելու հրամայականով ն նշված պատժի՝ վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցության հաշվառմամբ, քանի որ Գ.Հարությունյանն ընտանիքի միակ կերակրողն է ն կնոջ հետ միասին միայնակ են պահում ն դաստիարակում երեխաներին, չունեն այլ օգնող անձ:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ն օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի Լի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Գնորգ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «Խա, Գնորգ Վարդգեսի Մելքոնյանի առողջությանը ծան, մարմնական վնասված, պատճառելու դիվավորությամի դանակով մեկ անգամ հարվածել է Գնորգ Մելքոնյանի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած- կտրած թափանցող վերքի ձախ թոքի ն սրտի ձախ փորոքի վնասումով, ձախակողմյան հեմո-պննմոթորաքսի, հեմոպերիկարդի ձնով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Այսպես.

Գնորգ Արթուրի Հարությունյանը, հանդիսանալով Գնորգ Վարդգեսի Մելքոնյանի խորթ որդին ն տարիներ շարունակ գտնվելով միջանձնային լարված հարարբերությունների մեջ, 2021 թվականի օգոստոսի 1Աին՝ ժամր 18:530ի

7

սահմաններում, վիրավորված լինելով Գնորգ Մելքոնյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս կողմից իր հասցեին արված հայհոյանքից, եկել է իր բնակության հասցն՝ Երնան քաղաքի Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 5-րդ նրբանցքի Լին տուն ն տան խոհանոցից վերցրել է դանակ, ապա նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, եկել է Երնան քաղաքի Կարմիր Բլուր կայարան փողոց, որտեղ մոտեցել է գնացքի ուղեկալի համար նախատեսված քարի վրա նատած խորթ հորը՝ Գնորգ Մելքոնյանին ն վերջինիս կանչելով իր մոտ, նախապես իր հեվ վերցրած դանակով Գնորգ Մելքոնյանի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Գնորգ Մելքոնյանի կրծքավանդակի ձախ հավղտվեածին, պատճառելով կրծքավանդակի ձայխ կեսի ծակած- կտրած թափանցող վերքի ձախ թոքի ն սրտի ձախ փորոքի վնասումով, ձախակողմյան հեմո-պննմոթորաքսի, հեմոպերիկարդի ձնով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք»:

10. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «/...) Դատարանը մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում հանցագործության՝ հանրության համար վրանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, հանցագործության գործիքը, դանակով հասցված հարվածի փնաղլակայումը, փաստացի պատճառված վնասի բնույթը, ինչպես նան խախտված հասարակական հարաբերության սոցիալաւկաւն նշանակությունը:

Դատարանը մեղադրյալի նկատմամը պատիժ նշանակելիս հաշվի է առնում նան երա անձր բնութագրող փվյալները, պատփասխանատվությունն Օու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները:

Մասնավորապես, Դատարանը որպես մեղադրյալի անձր բնութագրող փվյալ հաշվի է առնում այն, որ վերջինս չունի դատվածություն, ինչպես նաւն բնակության վայրից բնութագրվում է դրական:

(--)

ւՏե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 53-63:

8

Դատարանը, (:-.) որպես մեղադրյալ Գ.Հարությունյանի

պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում վերջինիս խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը (ծնված` 2017, 2019 ն 2020 թվականներին) ն այն, որ մեղադրյալը մինչդատական վարույթում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ն տվել խոարովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար:

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Հարությունյանի

պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ աոկա չեն:

Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար մեղադրյալ

Գ.Հարությունյանը ենթակա է պափտժի:

Դատարանը, հաշվի առնելով Գ.Հարությունյանի կափարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, նրա անձր բնութագրող, պատասխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ գործի փաստաւկան հանգամանքները Դատարանին հնարավորություն են տալիս գալու հենության, որ Գնորգ Հարությունյանի նկատմամի պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձնով՝ 3 տարի ժամկետով:

(.-.) Դատարանը գտնում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցել 2021 թվականի օգոստոսի Ա-ից մինչն 2021 թվականի հոկտեմբերի 1Լ-ր ներաոյալ անազատության մեջ գտնված 2 (երկու) ամիս ժումկետը ն վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի 10 (րաս) ամիս ժամկետով:

(--)

(Հյաշվի առնելով Գ.Հարությունյանի կատարած արարքի

առանձնահավվկությունները, նրա անձը, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կարնորելով նան տուժող Գ.Մելքոնյանի կողմից մեղադրյալի նկատմաւմը բողոք, պահանջ չունենալու հանգամանքը՝ (հավտր 2-րդ, թերթ 43) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված

9

պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին, այդ թվում հանցավորի անձի ուղղմանը: Դատարանի նմեւն եզրահանգումը պայմանաւվորված է նան Գ.Հարությունյանի երեք երեխաների լավագույն շահն ապահովելու հրամայականով ն նշանակված պավժի վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցության հաշվառմաւմի: (...)»՛:

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «/...) Առաջին ափյանի դատարանի կայացրած որոշմաւն իրավաչափության մասին են վկայում մեղադրյալ Գ. Հարությունյանի անձր դրականորեն բնութագրող ն պատասխանաւտվություն Օ ու պատիժը մելմացնող հետնյալ տվյալների ն հանգամանքների ամիողջությունը:

Այսպես, մեղադրյալ Գնորգ Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է`

- զվատիժ նշանակելու պահին խնամքին երեք անչափահաս երեխաների առկայությունը,

- առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, անկեղծորեն զղջալը, իսկ անձը բնութագրող վփվյալներ են՝

- դրականորեն բնութագրվելը,

- նախկինում դատապարտված չլինելը:

Միննույն ժամաւնակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա չեն պատասխանաւտվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրյեկտիվորեն գոյություն ունեցող վերը թվարկված տվյալների ն հանգամանքների համակցությունը,

պատասխանաւտվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը վկայում են, որ (...) հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպապտակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, ներա ուղղմանը ն այլոց կողմից հանցագործությունների կանխմանը:

2 Տես քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 53-63:

10

Տվյալ դեպքում մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նան ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ ն 69-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանաւտվության

անհատականացման ն պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Բացի դա, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ. Գ. Հարությունյանի նկատմամի նշանակված պատիժը ոնալ կրելուպայմաններում աւյն վերջինիս խնամքի ներքո գտնվող անձանց՝ մասնավորապես 3 անչափահաս երեխաների կյանքի պայմանների վրա կարող է խիար րացասաւկաւն ազդեցություն ունենալ:

(--)

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը դավփական սվագման արդյունքում գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Գնորզ Հարությունյանի նկատմամբ ազատազիկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կրում է իրավաչափ բնույթ, իսկ բողոքում հակառակի մասին բավարար հիմնավորումներ ներկայացված չեն (...)»':

12. Գ.Հարությունյանի պաշտպան ՔԶ.Սակովայի կողմից ներկայացված ծննդյան վկայականի համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 16-ին ծնվել է Գ.Հարությունյանի ն Լ.Մնացականյանի 4-րդ երեխան՝ Դ.Մնացականյանը':

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

3. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Գնորգ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1Լին կետով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսեաւկը ն չափր որոշվում են հանցագործությաւմը պատճառված վնասի բնույթով ն չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով հանցագործության շարժառիթներով ն նպատակներով, դիտավորության կամ անզգուշության փեսակով, 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 113-129:

4 Տե՛ս քրեական զործ, հատոր 4-րդ, թերթ 58:

1

պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, ինչպես նան նշանակվող պատժի հանցավորի վերասոցիալականացման ն իրավահպատակ վարքագծի ձնավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությամի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամի կարճաժամկեր ազավազրկմաեւն, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձեով պատիժ նշանակելիս հանգում է հետնության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

(--)

4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետեյալ հանգամանքները.

Ս անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վփանգավորությունը,

2) պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները,

3) հանցանք կատարածի անձր,

4) պատճառած վնասր հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությաւմը վնաս է պատճառվել (...)»:

Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Լ Մեկ ուրիշին մարմնական վնասված, պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը

1) վրանգավոր է կյանքի համար,

(--)

պարժվում է ազատազրկմամբ երեքից յոթ փարի ժամկետով»:

15. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում: Վճռաբեկ դատարանը 5 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15ի թիվ ԵՇԴ/0143/01/33, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատիյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչարրյանի

12

կրկնում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուանճնտ ուանճոճ ն) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ":

15.1 Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական զնահատման վրա՞ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլնձ:

գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6 Տես Վճռաբեկ դատարանի` Նարեկ Ադամյանի ն Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21ի թիվ ԳԴԼ0036/01/23 որոշումը:

7 Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Առարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

Ց Տես Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/0113, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

Թ

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցավոր մտադրության իրականացման աստիճան, հանցագործության կատարման եղանակ ն այլն), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատասխանատվության ն պատժի անհատականացման ն հետնաբար նան նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլն սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները Հետնաբար, հանցավորի պատասխանատվությունն ՕՁ: ու պատիժն անհատականացնելիս ն նշանակված պատիժը փաստացի կրելու

նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի ն մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի նկատմամբ պատիժ նշանակելիս ն այն փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նան այն հանգամանքը, թե նշանակված պատիժն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ամբաստանյալի ընտանիքի կյանքի պայմանների վրա":

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

-Գնորգ Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լ ին կետով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա տարիներ շարունակ միջանձնային լարված հարաբերությունների մեջ գտնվելով իր խորթ հոր՝ Գնորգ Մելքոնյանի հետ, 2021 թվականի օգոստոսի 11ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերջինիս հետ հեռախոսազրույցի ընթացքում իր հասցեին արված հայհոյանքից վիրավորված լինելով, գնացել է իր տուն, տան խոհանոցից վերցրել է դանակ, ապա 7 Տես Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշումը:

14

նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, գնացել է Երնան քաղաքի Կարմիր Բլուր կայարան փողոց, որտեղ մոտեցել է իր խորթ հորը՝ Գնորգ Մելքոնյանին, ն նախապես իր հետ վերցրած դանակով, վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին՝ ձախ թոքի ն սրտի ձախ փորոքի վնասումով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանը վնաս:

- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Գնորգ Հարությունյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի Լին մասի Լին կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անճը (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը), տուժողի կողմից նրա նկատմամբ բողոք չունենալը, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, երեք անչափահաս երեխաներ ունենալը, նշանակված պատժի՝ վերջիններիս կյանքի պայմանների վրա հավանական բացասական ազդեցություն ունենալու հանգամանքը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Հարությունյանի կողմից 6պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձնով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ ն եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու ն Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Գ. Շարությունյանի նկատմամբ 6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ո Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:

5

նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում այն վերջինիս խնամքի ներքո գտնվող անձանց՝ մասնավորապես 3 անչափահաս երեխաների կյանքի պայմանների վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

17. ` Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տվյալ դեպքում Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակված՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատժի փաստացի կրումը խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ վերջինիս ընտանիքի կենսապայմանների վրա, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է Գ.Հարությունյանի խնամքի տակ գտնվող չորս անչափահաս երեխաների (8 տարեկան, 6 տարեկան, 5 տարեկան, 1 տարեկան)

առկայությամբ: Գործի նյութերում առկա են նան տվյալներ, որ Գ.Հարությունյանի ընտանիքը բնակվում է վարձակալական հիմունքներով ն Գ.ՇՀարությունյանն ընտանիքի միակ խնամակալն է:

Հետնաբար, ղեկավարվելով արդարութան ն ապատասխանատվության

անհատականացման սկզբունքով, հաշվի առնելով Գ.Հարությունյանի պատասխանատվությոնը ն պատիժը մեղմացնող հանգամանքները` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, չորս անչափահաս երեխաներ ունենալը, նրա անձը բնութագրող հանգամանքները՝ երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը, առողջական վիճակը՝ տառապում է «Թեթն աստիճանի մտավոր հետամնացություն» հոգեկան հիվանդությամբ", պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող

հանգամանքների բացակայությունը, ինչպես նան տուժողի բողոք, պահանջ չունենալու հանգամանքը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը:

Նման ապայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Գ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1- ռ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

Ց Տես քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 87-91 ն հատոր 3-րդ, թերթ 46: ս Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 232-240:

16

ին կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Գ.Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատման են ենթարկել վարույթի բոլոր փաստական հանգամանքները, Գ.Շարություննանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող, նրա անձը բնութագրող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ն դատական սխալ թույլ չեն տվել: Հետնաբար, ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385- 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Գնորգ Արթուրի Հարությունյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 20-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ :.-ՃԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/1425/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել