Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 52 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 52AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 52 — Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 52. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը 1. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա: 2. Հանրապետության նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։ 3. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետո

Ամբողջ Տեքստ

Հոդված 52. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու կարգը 1. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:

2. Հանրապետության նախագահը բարձրագույն դասային աստիճաններ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։

3. Բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձնելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն է տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել