Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-42-Ն19 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունվարի 19 - ին « ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «ա» կետում «ներկայացուցչությունների» բառը փոխարինել «ծառայության մարմինների» բառերով: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով. « Հոդված 22 ․ 1 ․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տրամադրել տեղեկանքներ:»։ Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ հոդվածով. « Հոդված 22 ․ 2 ․ Հյուպատոսական հիմնարկների կողմից տեղեկանքները, տեղեկանքների տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:»: Հոդված 4. Օրենքի 2-րդ բաժնի 11-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ »: Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով. « Հոդված 42 ․ 1 ․ Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները և ընթացք է տալիս դրանց։»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-42-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-42-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.02.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.01.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.02.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.02.2021 Հիմնական ակտ 19.01.2021, ՀՕ-42-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.05.1996, ՀՕ-61 29.05.1996, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-42-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել