Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 237 — Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժա
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 237AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 237 — Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 237. Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի « Վա ~ շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր » հրամանով դասակների և ջոկերի սերժանտները շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով,

Ամբողջ Տեքստ

Հոդված 237. Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի « Վա ~ շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր » հրամանով դասակների և ջոկերի սերժանտները շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի սերժանտին կամ նրան փոխարինող անձին զեկուցում է երեկոյան անվանականչին վաշտի պատրաստ լինելու մասին: Վաշտի սերժանտը կամ նրան փոխարինողը սկսում է անվանականչը: Անվանականչի սկզբում նա կարդում է այն զինծառայողների ազգանունները, որոնք իրենց գործած սխրանքների համար գրանցվել են վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ: Նշված զինծառայողների ազգանուններն արտասանելիս` առաջին դասակի սերժանտը զեկուցում է. « Այսինչը (զինվորական կոչումը և ազգանունը) քաջի մահով ընկել է Հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում» կամ «Վաշտի պատվավոր զինվոր (զինվորական կոչումը և ազգանունը) պահեստային է»: Այսուհետև վաշտի սերժանտը անվանական ցուցակով ստուգում է անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է` « Ես եմ »: Բացակաների փոխարեն պատասխանում են ջոկերի սերժանտները, օրինակ` « Պահակախմբում է », « Արձակուրդում է »: Անվանականչի ավարտից հետո վաշտի սերժանտը հրապարակում է այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք պետք է հայտնի լինեն բոլոր զինծառայողներին, հաջորդ օրվա վերակարգը, ինչպես նաև ճշտում է տագնապի կամ հրդեհի դեպքում գործելու համար կազմված մարտական հաշվարկը: Սահմանված ժամին տրվում է « Քնել » ազդանշանը, միացվում է հերթապահ լուսավորությունը և հաստատվում է լիակատար անդորր: (237-րդ հոդվածը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել