ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 282 — Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը 1.
Ամփոփում
Հոդված 282. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը 1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ 1) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմա
Ամբողջ Տեքստ
Հոդված 282. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը 1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ 1) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ 3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերի գույք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը՝ 1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, 2) որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել կամ 3) որի հետևանքով ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն օրենսգրքի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող գործունեության), որով գույք ներդրողին կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձին առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:
5. Սույն հոդվածի իմաստով՝ գույքային վնասը ներառում է բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին և պետությանը պատճառված վնասի հանրագումարը:
6. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասն ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձն ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու մասին կամովին հայտնել է իրավասու մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը, և հատուցել է ֆինանսական բուրգի` իր ստեղծած, կազմակերպած կամ ղեկավարած մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:
7. Սույն հոդվածում խոշոր չափ կամ խոշոր չափերի գույքային վնաս է համարվում 2 միլիոնից 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
